• Latest news

Ո՞ր վտանգավոր հիվանդության մասին կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քարերի առկայությունը

13 մայիսի, 2022  22:33

Ենթաստամոքսային գեղձի արյունատար ծորանի ադենոկարցինոմայով հիվանդները մոտ վեց անգամ ավելի հաճախ են լեղապարկի քարեր ունենում քաղցկեղի ախտորոշմանը նախորդող տարվա ընթացքում:

Գիտնականները կարծում են, որ լեղապարկի քարերը կարող են որպես Ենթաստամոքսային գեղձի արյունատար ծորանի ադենոկարցինոմայի նախազգուշական նշան դիտարկվել: Այս տեսակի քաղցկեղը կազմում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90 տոկոսը եւ հաճախ մահվան է հանգեցնում, քանի որ ախտորոշվում է ուշ փուլում, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

«Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դժվար է ախտորոշել։ Ուշ փուլում ողջ մնալու հավանականությունը քիչ է: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ լեղաքարային հիվանդությունը կարող է օգնել ախտորոշմանը եւ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկել»,- նշել է Բոստոնի բժշկական կենտրոնի հետազոտության առաջատար հեղինակ եւ գիտաշխատող Մարիաննա Պապաջորժը:

Օգտագործելով 2008-ից 2015 թվականներին SEER-Medicare-իտվյալների բազայի գրառումները՝ հետազոտողները լեղաքարային հիվանդությամբ 18700 հիվանդ են հայտնաբերել եւ համեմատել են դրանք նույն տվյալների բազայից 99287 հիվանդների վերահսկիչ խմբի հետ: Ախտորոշումից մեկ տարի առաջ ենթաստամոքսային գեղձի արյունատար ծորանի ադենոկարցինոմայով պացիենտների 4.7 տոկոսի մոտ լեղաքարային հիվանդություն էր ախտորոշվել, իսկ 1.6 տոկոսի մոտ հեռացվել էր լեղապարկը: Քաղցկեղ չունեցող հիվանդների մոտ լեղապարկի քարեր են եղել միայն 0.8 տոկոսի մոտ, իսկ լեղապարկը հեռացվել է միայն 0.3 տոկոսի մոտ:

Մասնագետը նշել է, որ լեղաքարային հիվանդությունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ չի առաջացնում, սակայն ենթաստամոքսային գեղձի արյունատար ծորանի ադենոկարցինոմայի հետ դրա կապը հասկանալը կարող է օգնել պայքարել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից բարձր մահացության դեմ, ինչն ավելի վաղ ախտորոշման եւ բուժման հնարավորություն կտա բժիշկներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել