• Latest news

Ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել հոդացավերի դեպքում

19 մայիսի, 2022  16:47

Ռուս սննդաբան Յուլիա Զեմցովան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ մթերքներից պետք է խուսափել հոդացավերի դեպքում։ Սննդաբանի խոսքով՝ որոշ մթերքներ կարող են բացասաբար ազդել մեր հոդերի, աճառների եւ կապանների վիճակի վրա։

Ֆոսֆատներ եւ դրանց բարձր պարունակությամբ մթերքներ

Ֆոսֆատներն իրենցից ֆոսֆորաթթվի աղ են ներկայացնում։ Իհարկե, կյանքի բնական պրոցեսները պահպանելու համար մեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆոսֆատների որոշակի չափաբաժին, բայց ամեն ինչում պետք է չափ լինի։ Զեմցովան բացատրել է, որ ֆոսֆատների ավելցուկը խախտում է կալցիումի բալանսը, որը համալրելու համար օրգանիզմը սկսում է կալցիում վերցնել մեր ոսկորներից՝ դրանք ավելի փխրուն դարձնելով: Արդյունքում մեծանում է կոտրվածքների եւ օստեոպորոզի զարգացման վտանգը, ինչպես նաեւ ատամների հետ կապված եւ այլ խնդիրներ են առաջանում:

Ամենից շատ ֆոսֆատն առկա է վերամշակված մսի մեջ (երշիկեղեն, խոզապուխտ եւ այլն), ծովախեցգետնի ձողիկների, հալած պանրի, սոուսների, չիփսերի, տարբեր պահածոների, գազավորված ըմպելիքների, կիսաֆաբրիկատների:

Մարինադներ եւ ապխտած մթերքներ

Ապխտած ձուկը կամ թթու վարունգը ֆոսֆատներ եւ մեծ քանակությամբ աղ են պարունակում, որոնց չափից ավելի օգտագործումը վնասակար է ոչ միայն մեր հոդերի, այլեւ ընդհանուր առողջության համար։

Թեյ եւ սուրճ

Զեմցովան ընդգծել է, որ ողջամիտ սահմաններում թեյն ու սուրճը միայն օգտակար են։ Սակայն օրական 5 բաժակից ավելի թեյ կամ սուրճ խմելը միզաթթվի մակարդակի բարձրացման է  հանգեցնում, որի բյուրեղները նստում են աճառի եւ անոթային թաղանթների վրա։ Արդյունքում դա կարող է հոդատապի զարգացման հանգեցնել:

Ավելուկ

Թարմ ավելուկը շատ օգտակար է մեր առողջության համար, սակայն ջերմային մշակումից հետո օքսալաթթուն փոխազդում է կալցիումի հետ եւ արդյունքում անօրգանական աղ է առաջանում, որը վատ է յուրացվում օրգանիզմի կողմից եւ կարող է հոդերի բորբոքում առաջացնել:

Քաղցրավենիք եւ խմորեղեն

Մասնագետները հաճախ շաքարը մեր սննդակարգի հիմնական պրոբորբոքային գործոնն են  անվանում: Այն մշտական ​​միկրոբորբոքումներ է հրահրում, խաթարում է կոլագենի սինթեզը եւ նպաստում դրա ոչնչացմանը։ Կոլագենն ամենակարեւոր շինանյութն է մեր շարակցական հյուսվածքի համար: Ինչ վերաբերում է խմորեղենին, ապա այն, շաքարից  բացի, նաեւ խմորիչ է պարունակում, իսկ այդ համադրությունը չափազանց բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։