• Latest news

Ալցհեյմերի ռիսկի կրճատման լավագույն միջոցները կանանց համար

28 մայիսի, 2022  15:41

Ալցհեյմերի հիվանդությունն անհամաչափ է ազդում կանանց՝ ե՛ւ հիվանդների, ե՛ւ նրանց խնամողների վրա: Այս պահին ախտորոշված ​​6.5 միլիոն ամերիկացիների գրեթե երկու երրորդը կանայք են՝ ընդհանուր մոտ 4.3 միլիոն կին: Գիտնականներն ու բժիշկները դեռ լիովին չեն հասկանում, թե ինչու է այս հիվանդությունը, որը դեմենցիայի ամենատարածված տեսակն է, հատկապես վատ ազդում կանանց վրա։ Թեեւ կանանց համար ռիսկերի ցանկը երկար է, կան բաներ, որոնք կանայք կարող են ժամանակից շուտ անել՝ իրենց ռիսկը նվազեցնելու համար, Eat This, Not That-ին պատմել է դոկտոր Ջեսիկա Քալդվելը:

Մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով մարզվում են, Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը փոքր է: Մարզումները բարելավում են արյան շրջանառությունը եւ հիշողությունը, ինչպես նաեւ խթանում են ուղեղի քիմիական փոփոխությունները, որոնք բարելավում են հիշողությունը եւ տրամադրությունը, նվազեցնում են սթրեսը: Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվ աերոբիկ վարժություններ կատարել, ինչպիսիք են վազքը, հեծանիվը կամ արագ քայլելը:

Շաքարախտը, ճարպակալումը եւ արյան բարձր ճնշումն Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոններ են: Կարեւոր է պարբերաբար բժշկի այցելել եւ հետեւել նրա խորհուրդներին սննդակարգի եւ մարզումների, ինչպես նաեւ դեղորայքի հետեւողական ընդունման վերաբերյալ, եթե այդպիսիք նշանակվել են:

Ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում առ այն, որ քնի վատ որակը կապված է հիշողության եւ մտածողության նվազման հետ եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի բարձրացման է հանգեցնում: Մեծահասակներին խորհուրդ է տրվում քնել օրական ութ ժամ, սակայն կարեւոր է ոչ միայն քնի քանակը, այլեւ՝ դրա որակը։

Աշխատող, տնային տնտեսություն վարող կամ թոշակառու կանանց համար կարեւոր է շարունակել ուսումը եւ ճանաչողական մարտահրավերների հնարավորություններ ունենալ: Ուսումը եւ մարտահրավեր նետելը կարող են տարբեր ձեւեր ունենալ՝ պարապմունքների հաճախելուց կամ երաժշտական գործիք նվագել սովորելուց մինչեւ ընկերների հետ քննարկումները կամ բարդ գլուխկոտրուկներ լուծելը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շատ են շփվում հասարակության մեջ, հիշողության անկումն ամենադանդաղն է: Սննդակարգը եւս կարող է ազդել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի վրա։ Ապացուցված է, որ այն սննդակարգը, որը շեշտը դնում է ամբողջական սննդի, առողջ ճարպերի եւ կանաչ տերեւավոր բանջարեղենի, ինչպես նաեւ՝ բորբոքում առաջացնող եւ վերամշակված մթերքների կրճատման վրա, բարելավում է առողջությունը եւ նվազեցնում դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։