• Latest news

Կապիկի ծաղիկը համավարակ չի դառնա, բայց դեռ շատ բան անհայտ է․ ԱՀԿ

30 մայիսի, 2022  18:25

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կապիկի ծաղիկի հարցերով գլխավոր փորձագետ բժիշկ Ռոզամունդ Լյուիսն ասել է, որ չի ակնկալում, որ մինչ օրս գրանցված հարյուրավոր դեպքերը կդառնան հերթական համավարակը, բայց խոստովանել է, որ այս հիվանդության մասին դեռ շատ անհայտ բան կա, գրում է Associated Press-ը:

Կարեւոր է շեշտել, որ աշխարհի տասնյակ երկրներում նկատված դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է գեյերի եւ բիսեքսուալ ների մոտ, ասել է բժիշկը։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր սեռական կողմնորոշումից, գտնվում է հիվանդության հավանական ռիսկի տակ։

Հայտնի չէ, թե արդյոք կապիկի ծաղիկը փոխանցվում է սեռական ճանապարհով։

Այս հիվանդությամբ պացիենտների մոտ նկատվում է  ջերմություն, մարմնի ցավ, դող եւ հոգնածություն:  

Լյուիսը հավելել է, որ պարզ չէ նաեւ, թե արդյոք մարդիկ կարող են հիվանդությունը տարածել ասիմպտոմատիկ կերպով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել