• Latest news

Ի՞նչ մթերքներից արժե հրաժարվել մեջքի ցավը մեղմելու համար

14 հունիսի, 2022  11:34

Մեջքի ցավից տառապում է յուրաքանչյուր չորրորդ մեծահասակը։ Ընդ որում՝ մարդկանց 90 տոկոսն այս կամ այն աստիճանով է տառապում դրանից իր կյանքի որոշակի փուլում։ Բարեբախտաբար, առողջության պահպանման մի շարք միջոցներ կարող են օգնել խուսափել այդ բարդությունից։ Փորձագետներն այդ վիճակի մեղավոր են համարում գլյուտենը, շաքարի բարձր պարունակություն ունեցող մթերքները եւ յուղալի կերակուրը, գրել է Express-ը։

2018թ. The Lancet ամսագիրը տեղեկացրել էր, որ մեջքը հաշմանդամության տարածված պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում։

Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ առաջիկա տարիներին այդ հիվանդության տարածվածությունն անշեղորեն մեծանալու է։

Հայտնի են բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են մեջքի ցավի առաջացմանը, բայց ամենաշատ անտեսվող գործոնը դիետան է։

2020թ. իրականացված հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Medical Hypotheses ամսագրում, վկայում են մեջքի համար գլյուտենի վնասակարության մասին։

Հետազոտությունը հիմնվում է այն հասկացության վրա, որ գլյուտենի հանդեպ զգայականությունը կապված է գոտկատեղի քրոնիկական ցավերի հետ, եւ որ գլյուտենային դիետան թերապեւտիկ ազդեցություն է ունենում նման պացիենտների վրա։

Հետազոտությունը նվիրված էր մեջքի ցավին՝ կապված սպոնդիլոարթրիտի հետ, որը փոխկապակցված է աղիների առողջության հետ։

Սպոնդիլոարթրիտը հիվանդությունների խումբ է, որոնք առաջ են գալիս ողնաշարի եւ ձեռքերի եւ ոտքերի հետեւի մասի հոդերի բորբոքման պատճառով։

Ստացված արդյունքների համաձայն՝ գլյուտեն չպարունակող դիետաները 80 տոկոսով բարելավել են մեջքի ցավերի հետ կապված վիճակը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։