• Latest news

Մասնագետները պատմել են դդմիկի զարմանալի բուժիչ հատկությունների մասին

15 հունիսի, 2022  22:44

«Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ ՌԴ Վոլգոգրադի մարզի մասով մասնագետները խորհուրդ են շատ դդմիկ օգտագործել, գրում է ՌԻԱՑ-ը:

Մթերքի 100 գրամը 24-27 կիլոկալորիա է պարունակում։ Դա թույլ է տալիս բանջարեղենը ներառել դիետա պահող մարդկանց սննդակարգում։ Քաշը կորցնելու եւս մի բոնուս բջջանյութն է, այն պարունակվում է ինչպես դդմիկի միջուկի, այնպես էլ կեղեւի մեջ։ Հայտնվելով աղեստամոքսային տրակտում՝ մանրաթելը ծավալով մեծանում է՝ հագեցվածության զգացում եւ հորմոնների արտադրություն առաջացնելով, որոնք նվազեցնում են ախորժակը:

Մանրաթելից բացի, դդմիկը սննդանյութերի բավականին հարուստ հավաքածու է պարունակում: Դրանցից են ճարպային լուծվող A վիտամինները, բետա-կարոտինը, E եւ K. B խմբի ջրում լուծվող վիտամինները՝ B1, B2, B3 (PP), B4, B5, B6, B9: Ինչպես նաեւ՝ հակաօքսիդանտ եւ մեր օրգանիզմի պաշտպան  վիտամին C: Իհարկե, այն չի կարող մրցել մասուրի կամ կիտրոնի հետ, բայց 100 գ դդմիկը կարող է ապահովել վիտամին C-ի օրական նորմի մինչեւ 20 տոկոսը: Դդմիկի սերմերը անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթու են պարունակում, որն օրգանիզմ է մնում միայն սննդի հետ: Միկրոտարրերից առանձնահատուկ արժեք ունեն կալիումը, մագնեզիումը, երկաթը եւ ցինկը։

Կալիումի եւ մագնեզիումի բարձր պարունակությունը դդմիկը լավ միջոց է դարձնում սրտի եւ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Կալիումը կարեւոր դեր է խաղում մկանների կծկման, այդ թվում՝ սրտային, մարմնի ջրային բալանսի պահպանման, նյարդային համակարգի աշխատանքի, արյան նորմալ ճնշման եւ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանման գործում:

Կալիումի մեկ այլ կարեւոր գործառույթը սրտի համար հիմնական սննդանյութի՝ մագնեզիումի կոնցենտրացիայի պահպանումն է։ Կալիումը նորմալացնում է սրտի ռիթմը եւ կանխում նատրիումի աղերի կուտակումը բջիջներում եւ անոթներում: Կալիումի եւ ջրի բարձր պարունակության շնորհիվ դդմիկն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը՝ դրանով իսկ նվազեցնելով այտուցները, ինչը նաեւ հեշտացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը։

Բջջանյութի եւ մագնեզիումի հակաաթերոգեն ազդեցությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։

Հում դդմիկն առանձնահատուկ արժեք ունի, քանի որ շատ վիտամիններ եւ հակաօքսիդանտներ ջերմային մշակման ժամանակ ոչնչացվում են: Հում վիճակում դդմիկը կարելի է օգտագործել, օրինակ, աղցանների կամ բանջարեղենային սմուզիների մեջ։ Ջեռոցը դդմիկի պատրաստման լավագույն միջոցն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել