• Latest news

ԱՀԿ. Հինգ շաբաթ շարունակ կորոնավիրուսից մահացության մակարդակի անկումից հետո մահացության դեպքերն աճել են 4 տոկոսով

16 հունիսի, 2022  16:28

Հինգ շաբաթ շարունակ կորոնավիրուսից մահացության դեպքերի թվի անկումից հետո, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, անցած շաբաթ աշխարհում գրանցված մահվան դեպքերի թիվն աճել է 4 տոկոսով, փոխանցում է AP-ն:

Հինգշաբթի հրապարակված համավարակի գնահատականի մեջ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ գրանցվել է COVID-19-ից մահվան 8.700 դեպք, ընդ որում Ամերիկայում այդ թիվն ​​աճել է 21 տոկոսով, իսկ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում՝ 17 տոկոսով:

ԱՀԿ-ն հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել՝ նախորդ շաբաթ գրանցվել է մոտ 3.2 միլիոն նոր դեպք, ինչը երկարացնում է COVID-19-ով վարակման դեպքերի անկումը հունվարի գագաթնակետից ի վեր: Այնուամենայնիվ, որոշ տարածաշրջաններում վարակման դեպքերի զգալի աճ է գրանցվել, ընդ որում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավարեւելյան Ասիայում դեպքերի մակարդակն աճել է համապատասխանաբար 58 եւ 33 տոկոսով:

«Քանի որ շատ երկրներ կրճատել են հսկողությունը եւ թեստավորումը, մենք գիտենք, որ այդ թիվն իջեցված է»,- այս շաբաթվա սկզբին ասել էր ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նա նաեւ նշել էր, որ «COVID-19-ից մահացության ընդունելի մակարդակ չկա»՝ հաշվի առնելով, որ համաշխարհային հանրությունն այժմ պատվաստանյութեր, դեղամիջոցներ եւ ախտորոշիչներ ունի՝ վիրուսը կանգնեցնելու համար:
Մինչդեռ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի շատ հարուստ երկրներ հիմնականում վերացրել են վիրուսի տարածման սահմանափակումները:

Ընդ որում, Պեկինի բնակիչները դեռ կանոնավոր կերպով թեստավորվում են՝ հիմնականում երկու օրը մեկ, եւ նրանցից պահանջվում է դիմակներ կրել եւ բջջային հավելված օգտագործել՝ հասարակական վայրեր այցելելու եւ դեպքերին հետեւելու գործընթացը հեշտացնելու համար:

Այս շաբաթ ԱՄՆ պաշտոնյաները եւս մեկ քայլ կատարեցին ամենափոքր երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը թույլատրելու ուղղությամբ, երբ Սննդամթերքի եւ դեղերի վարչության՝ պատվաստանյութերի հարցերով խորհրդատուները հաստատեցին Moderna եւ Pfizer-BioNTech պատվաստանյութերը մինչեւ 5 տարեկան երեխաների համար:

Փորձագետները միաձայն կողմ քվեարկեցին, որ պատվաստումների առավելությունները գերազանցում են 5 տարեկանից ցածր երեխաների համար ցանկացած ռիսկ. դա մոտավորապես 18 միլիոն երեխա է: Նախատեսվում է, որ պատվաստանյութերը հասանելի կլինեն հաջորդ շաբաթ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է