• Latest news

Կորոնավիրուսի ո՞ր շտամի դեպքում է ավելի հաճախ հիվանդությունը երկար տեւում

18 հունիսի, 2022  19:45

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում ավելի քիչ հավանական է, որ հիվանդությունը երկարատև ընթացք ունենա, քան «դելտա» շտամի դեպքում, ասվում է Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է The Lancet ամսագրում:

Հետազոտողները պարզել են, որ 4,4 տոկոս դեպքերում «օմիկրոնը» հանգեցնում է COVID-ի երկար ընթացքի, մինչդեռ «դելտա» շտամը կորոնավիրուսի երկար ընթացքի հանգեցնում է 10,8 տոկոս դեպքերում։ Հետազոտության մեջ համեմատվել են Մեծ Բրիտանիայի 56 003 մեծահասակների դեպքերն այն ժամանակահատվածում, երբ «օմիկրոնը» գերիշխող է եղել և 41361-ը, երբ «դելտան» է գերիշխող եղել:

Կորոնավիրուսի երկարատև ընթացքը որոշվում է շարունակական կամ նոր ախտանիշների առկայությամբ, ներառյալ հոգնածությունը, շնչարգելությունը, կենտրոնացման կորուստը և հոդացավերը:

Հետազոտության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի երկարատեւ ընթացքով դեպքերի բացարձակ թիվն ավելի մեծ է եղել «օմիկրոնի» ժամանակ՝ կապված ուսումնասիրության ժամանակահատվածում «օմիկրոնով» վարակվածների զգալիորեն ավելի մեծ թվի հետ։

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության վարչության գնահատմամբ՝ երկարաժամկետ COVID- ով հիվանդների թիվը 2022 թվականի հունվարին 1,3 միլիոնից աճել է՝ 2022 թվականի մայիսի 1-ին դառնալով մինչև 2 միլիոն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել