• Latest news

Կարելի՞ է արդյոք կանխել լեյկեմիայի առաջացումը

6 հուլիսի, 2022  09:45

Լեյկեմիան հաճախ արյան բջիջների արտադրման նուրբ հավասարակշռության (երբ նոր բջիջներն արտադրվում են, իսկ հները՝ մահանում) խախտման հետեւանք է ։

Էդինբուրգի եւ Գլազգոյի համալսարանների հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են արյան արտադրման գործընթացում տեղի ունեցող փոփոխությունները պատկերացում տալիս լեյկեմիայի առաջացման վտանգի մասին՝ կախված մուտացիայի տեսակից։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Գիտնականները չափել են 83 տարեց մարդկանց արյան նմուշների փոփոխությունները, արյունը հավաքվել էր յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ 12 տարվա ընթացքում։ Օգտագործելով մաթեմատիկոսների, կենսաբանների եւ գենոմի մասնագետների համատեղ գիտելիքները՝ նրանք փորձել են հասկանալ, թե ինչպես են տարիքի հետ այդ փոփոխություններն ազդում լեյկեմիայի առաջացման հավանականության վրա։

Այնուհետեւ հետազոտողների թիմը միավորել է այդ բարդ գենոմային տվյալները մեքենայական ուսուցման ալգորիթմի հետ, որպեսզի կապի տարբեր մուտացիաները այդ մուտացիան կրող արյան ցողունային բջիջների աճի արագության հետ։

Հայտնաբերվել է, որ կոնկրետ միգրացիաները որոշակի առավելություններ են տալիս լեյկեմիա չունեցող մարդկանց ցողունային բջիջներին։ Դա կարելի է օգտագործել միգրացվող բջիջների աճի արագությունը կանխատեսելու համար, ինչը կորոշի լեյկեմիայի առաջացման հավանականությունը։

«Իմանալով  առանձին պացիենտի համար լեյկեմիայի առաջացման վտանգի մասին՝ բժիշկները կարող են դեղերի ընդունման ավելի կարճ ժամանակային միջակայքեր նշանակել նրանց, որոնց դեպքում հիվանդության առաջացման հավանականությունն ամենամեծն է, եւ վաղ բուժում կատարել, որն ավելի մեծ հավանականությամբ կարող է հաջող լինել»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ