• Latest news

Ինչպե՞ս պետք է հիպերտոնիկներն ու սրտային հիվանդները պատրաստվեն ճանապարհորդության

8 հուլիսի, 2022  20:27

Արյան բարձր ճնշում եւ սրտանոթային համակարգի այլ պաթոլոգիաներ ունեցող մարդիկ երկար թռիչքների ժամանակ պետք է վեր կենան եւ շրջեն ինքնաթիռում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այսպիսի խորհուրդ է տվել սրտաբան Անաստասիա Լեբեդեւան։

Ամառը արձակուրդների եւ ճանապարհորդությունների սեզոն է։ Իսկ ինչպե՞ս ճամփորդեն արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ:

Նախ՝ սրտաբանը խորհուրդ է տալիս նախօրոք համոզվել, որ ճամփորդական պայուսակում կան բոլոր նշանակված դեղերը՝ բավարար պաշարով։

Երկրորդ, երկար ավիաթռիչքների ժամանակ պետք է անպայման վեր կենալ աթոռից եւ շրջել ինքնաթիռում, որպեսզի արյունը ցրվի ամբողջ օրգանիզմով եւ ճնշումը իջնի, ինչպես նաեւ խորը երակային թրոմբոզ չառաջանա: Երրորդ, պետք է բավականաչափ ջուր խմել եւ հրաժարվել ալկոհոլից, հայտնում է «МедикФорум»-ը:

Եթե վերջերս ինչ-որ սրտանոթային պաթոլոգիա եք ունեցել կամ վտանգավոր վիրահատության եք ենթարկվել, ապա հավանաբար պետք է հրաժարվել ճանապարհորդելուց։ Օրգանիզմի համար երկար թռիչքները, ժամային գոտիների փոփոխությունը եւ կլիմայի փոփոխությունը կարող են ուժեղ սթրես լինել։ Իսկ առաջին հարվածն իր վրա է վերցնում հենց սրտանոթային համակարգը, պարզաբանել է սրտաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել