• Latest news

Ինչո՞ւ է երկուշաբթի օրերին մեծանում ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը

12 հուլիսի, 2022  21:39

Ռուս հայտնի սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է, թե որն է երկուշաբթի օրվա վտանգը եւ ինչու է այս օրվան հաճախ սուրբ իմաստ վերագրվում, հայտնում է «Аргументы и факты»-ն։

Նրա խոսքով, ավանդաբար երկուշաբթին ծանրաբեռնում ենք մեծ թվով սպասումներով։ Օրինակ, բոլորը սկսում են նիհարել հենց այս օրվանից, ինչպես նաեւ երկուշաբթին դառնում է լավ սովորությունների ծրագրավորման մեկնարկային կետ՝ լեզուներ սովորելիս։ Եվ քանի որ հանգստյան օրերից հետո սկսվում է աշխատանքային շաբաթը, երկուշաբթի օրը մեզ համար ծանր օր է։

Մասնագետի կարծիքով, որպեսզի այս օրն այդքան բարդ չլինի, պետք է կարողանալ ինքնակազմակերպվել։ «Ես հաստատ գիտեմ, որ դուք միշտ կարող եք տրամադրվել: Կա միայն մեր վերաբերմունքը տեղի ունեցող մի բանի նկատմամբ, այդ թվում՝ երկուշաբթիի եւ նրա, որ մենք պետք է գնանք աշխատանքի»,- բացատրում է մասնագետը։ Միաժամանակ նա խորհուրդ է տվել երկուշաբթի օրերը չծանրաբեռնել ցանկություններով ու ձգտումներով, իսկ եթե ինչ-որ բան եք ուզում, ապա դա պետք է անել հենց հիմա։ Առողջությունը երկուշաբթի օրը խաթարելու պատճառն Ալեքսանդր Մյասնիկովն անվանել է այն փաստը, որ մարդը հաշվի չի առնում ցիկլային ռիթմերը՝ ո՛չ օրով, ո՛չ ժամով, ո՛չ շաբաթներով։ «Եթե մենք սկսում ենք կիրակի օրը շատ քնել, շատ ուտել, եւ ամեն տեսակ ավելորդություններ, ապա, իհարկե, մինչեւ երկուշաբթի մենք մեզ վատ կզգանք: Այստեղ կտուժեն օրգանիզմի տարբեր համակարգերը, այդ թվում՝ էնդոկրինոլոգիական, սրտանոթային։ Այստեղից էլ ինֆարկտները, ինսուլտները եւ այլ անախորժություններ կարող են լինել»,- ամփոփել է Ալեքսանդր Մյասնիկովը:

Նա խորհուրդ է տվել մտքում ունենալ կյանքի պլան, կոնկրետ ժամանակացույց, կախված չլինել հանգստյան օրերից, չսպասել կոնկրետ ամսաթվերի: Պետք է բեռնել ուղեղն ու մարմինը եւ սիրել երկուշաբթին, ինչպես շաբաթվա մյուս օրերը, եւ այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի, խորհուրդ է տվել սրտաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է