• Latest news

Աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ սրտանոթային հիվանդություններից մահանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկված

18 սեպտեմբերի, 2022  15:47

Մարդիկ, որոնք ունեն աուտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը կամ պսորիազը, որոնք ունեցել են սրտի կաթված, սրտի հետ կապված լուրջ բարդություններ ունենալու ավելի մեծ ռիսկի առջեւ են կանգնած: Այս մասին հայտնի է դառնում նոր ուսումնասիրությունից, որը հրապարակվել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամսագրում:

Համաձայն ավելի քան 1,6 միլիոն տարեց ամերիկացիների տվյալների վերլուծության`նման հիվանդություններ ունեցողների պարագայում սրտի կաթվածը հանգեցնում է ավելի լուրջ առողջական հետևեւանքների:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աուտոիմուն հիվանդություններ ունեցողները, ովքեր սրտի կաթված են տարել.

  • Մոտավորապես երկու տարվա ընթացքում ցանկացած պատճառով մահանալու 15 տոկոսով ավելի բարձր հավանականություն ունեն:
  • Սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման հավանականությունը 12 տոկոսով ավելի բարձր է:
  • Երկրորդ սրտի կաթված ստանալու հավանականությունը՝ 8 տոկոսով:
  • Զարկերակի բացման այլ ընթացակարգի (եթե դա արվում է սրտի կաթվածի ժամանակ) անհրաժեշտությունը ավելի է 6 տոկոսով:

Աուտոիմուն սրտի կաթվածից փրկվածները պետք է ուշադրություն դարձնեն ռիսկի գործոններին, որոնք կարող են վնասել իրենց սրտի առողջությանը, եզրակացրել են հետազոտողները:

Նրանք նաեւ պարզել են, որ աուտոիմուն խանգարում ունեցող մարդիկ, սրտի կաթվածից հետո արյան հոսքը վերականգնելու համար սովորական ընթացակարգեր անցնելու ավելի քիչ հավանականություն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել