• Latest news

Դպրոցները կորոնավիրուսի սուպերտարածողներ են

7 հոկտեմբերի, 2022  19:58

Իտալացի գիտնականները նշում են, որ դպրոցներում կորոնավիրուսն ավելի արագ է տարածվում, քան այլ վայրերում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դպրոցներում երեխաները կորոնավիրուսի փոխանցման հիմնական աղբյուրն են, իսկ տանը այս վարակը միայն ավելանում է։ Հետազոտության հեղինակները վերլուծել են վարակի փոխանցման օրինաչափությունները՝ ուսումնասիրելով 976 դեպք, որոնցում ներգրավված է եղել դրական թեստավորված 460 մարդ: Դիտարկումներն իրականացվել են Իտալիայի Լոմբարդիա մարզում 2021 թվականին:

Բոլոր տվյալները ստացվել են 6000-ից մի փոքր ավելի բնակչություն ունեցող փոքր քաղաքի սովորողների, դպրոցի անձնակազմի եւ նրանց ընտանիքների սովորական դիտարկումներից եւ զննումներից: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց խմբերն ակտիվորեն ներգրավված են եղել վարակի տարածման հարցում, թեեւ ընդհանուր առմամբ ընդունված է, որ դպրոցում վարակվելու հավանականությունն ավելի ցածր է։ Վարակի փոծանցումների մոտավորապես 50 տոկոսը գրանցվել է տանը, 21 տոկոսը՝ դպրոցում եւ 29 տոկոսը՝ այլ հասարակական վայրերում։

Այնուամենայնիվ, վիրուսի փոխանցման շղթայի առումով ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հենց աշակերտների շրջանում է այն արագորեն տարածվում: Ուստի իշխանությունները պետք է մշակեն դպրոցների անվտանգության նոր ռազմավարություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։