• Latest news

Պլաստիկ վիրաբույժները նշել են գեղեցիկ կրծքի գլխավոր հատկանիշները

30 մայիսի, 2023  15:57

Կրծքավանդակի  ծավալը եւ կլորությունը առանցքային դեր են խաղում կանանց կրծքի գրավչության ընկալման մեջ, պարզել է Նյու Յորքի համալսարանի պլաստիկ վիրաբույժների նոր ուսումնասիրությունը: Հետազոտությունը հրապարակվել է Plastic and Reconstructive Surgery Global Open ամսագրում:

Կանանց մոտ կրծքագեղձի մեծացումը մինչ օրս ամենատարածված պլաստիկ վիրահատություններից մեկն է: Այնուամենայնիվ, սովորական մարդկանց տեսանկյունից կրծքերի գրավչության ընկալման վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել: Նախորդ աշխատանքները կենտրոնացած էին ոլորտի մասնագետների նախասիրությունների վրա:

Գիտելիքների այս բացը վերացնելու համար հետազոտողները ընտրել են 1000 մասնակիցների (52 տոկոսը կանայք են, 48 տոկոսը՝ տղամարդիկ) եւ կրծքագեղձի իմպլանտներով 25 պացիենտների նմուշ: Հեղինակները ձգտում էին առավելագույն բազմազանության՝ կրծքի չափի եւ ձեւի, մաշկի երանգի եւ պտուկների առումով: Մասնակիցները պետք է գնահատեին 25 կանանց կրծքերի լուսանկարները։

Պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ կրծքի ուրվագծի ավելի կլորացված եւ ամբողջական ձեւը գնահատվել է որպես շատ գրավիչ:

«Ուսումնասիրությունը պարզել է նաեւ հինգ պացիենտներից բաղկացած ենթախումբ, ովքեր ունեցել են գրավչության ամենաբարձր միջին ցուցանիշները: Այս ենթախմբում պացիենտներն ունեին  կրծքի հստակ ուրվագիծ, կրծքի մի փոքր կախվածություն, կրծքերի մոտ դիրքավորում, իսկ պտուկից մինչեւ կրծքի ստորին հատվածը հեռավորությունը ավելի փոքր էր»,-եզրափակել են հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է