• Latest news

Գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նոր հնարավոր մեթոդ են հայտնաբերել

27 դեկտեմբերի, 2023  20:11

Համաձայն նոր ուսումնասիրության, դեղամիջոցների սկրինինգային համակարգը, որը  մոդելավորում է քաղցկեղը՝ օգտագործելով լաբորատորիայում աճեցված հյուսվածքները, որոնք կոչվում են օրգանոիդներ, օգնել է խոստումնալից թիրախ հայտնաբերել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ապագա մեթոդների համար:

Cell Stem Cell ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները ավելի քան 6000 միացություններ են փորձարկել ենթաստամոքսային գեղձի ուռուցքային օրգանոիդների վրա, որոնք ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ առաջացնող տարածված մուտացիա են պարունակում: Նրանք նույնականացրել են մեկ միացություն՝ գոյություն ունեցող սրտի դեղամիջոց՝ perhexiline maleate,  , որը ազդեցիկ կերպով արգելակում է օրգանոիդների աճը:

Հետազոտողները պարզել են, որ քաղցկեղ առաջացնող մուտացիան օրգանոիդներում առաջացնում է խոլեստերինի աննորմալ բարձր արտադրություն, որը դեղամիջոցը զգալիորեն հակադարձում է:

«Մեր արդյունքները նույնականացնում են գերակտիվ խոլեստերինի սինթեզը որպես խոցելիություն, որը կարող է թիրախավորվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մեծ մասի վրա», - ասում է հետազոտության համահեղինակ բժիշկ Թոդ Էվանսը:

«Այս ուսումնասիրությունը նաև ընդգծում է գենետիկորեն հստակ որոշված օրգանոիդների օգտագործման արժեքը քաղցկեղի մոդելավորման և բուժման նոր ռազմավարությունների հայտնաբերման համար», - ավելացրել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Շույբինգ Չենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել