• Latest news

Երկու գործոններ մոտ երեք անգամ բարձրացնում են կանանց մահվան հավանականությունը. PLOS One

11 մարտի, 2024  16:33

Մարդու բարձր ռիսկի պապիլոմա վիրուսի շտամով վարակված եւ մետաբոլիկ համախտանիշով տառապող կանանց մոտ երեք անգամ ավելի բարձր է մահվան ելքը, քան այդ հիվանդությունները չունեցողների մոտ։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է PLOS One ամսագրում։

Գիտնականներն օգտագործել են 3,274 կանանց տվյալները։ Այն պացիենտների մոտ, որոնք տառապել են բարձր ռիսկի ՄՊՎ-ով եւ մետաբոլիկ համախտանիշով, մահացու ելքի հավանականությունը բարձր է եղել 2,6 անգամ։

Բացի այդ, մետաբոլիկ համախտանիշ ունեցող կանանց մոտավորապես մեկ քառորդը վարակված է եղել բարձր ռիսկի ՄՊՎ-ով։ Դա կարող է նշանակել, որ մետաբոլիկ համախտանիշը բարձրացնում է վարակման վտանգը։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել թուլացած իմունային պատասխանի եւ քրոնիկական բորբոքման հետ, բայց վարկածը կարող են հաստատել միայն լրացուցիչ հետազոտությունները։

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) ունի ավելի քան 200 հայտնի շտամներ։ Դրանց մեծ մասը վտանգավոր չէ, բայց մի քանիսը պատասխանատու է արգանդի վզիկի քաղցկեղի բոլոր դեպքերի համար։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մետաբոլիկ համախտանիշով կանայք (գոտկատեղն ավելի լայն է, ճնշումը՝ բարձր, արյան մեջ շաքարի բարձր մակարդակ եւ այլ ախտանշաններ) ավելի հաճախ են վարակվում ՄՊՎ-ով։ Մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդիկ 65 տոկոսով ավելի հաճախ են ունենում սիրտ-անոթային հիվանդություններ, եւ նրանց մոտ 25 տոկոսով ավելի բարձր է մահացու ելքի հնարավորությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է