• Latest news

ժենշենի օգտագործումն արագացնում է մարզումներից հետո վերականգնումը. Nutrients

12 մարտի, 2024  18:17

Իսպանիայում Օբերտա դե Կատալոնական համալսարանի գիտնականների խմբի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ժենշենի օգտագործումը նպաստում է մարզվելուց հետո արագ վերականգնմանը, բարելավում է կատարողականությունը և նվազեցնում վնասվածքների վտանգը: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Նշվում է, որ գիտական ​​աշխատանքն ավելի քան 700 հետազոտությունների ակնարկ է, որոնք նախկինում ուսումնասիրել են տարբեր գործոնների (այդ թվում՝ սնուցման) ազդեցությունը սպորտի արդյունավետության վրա։ Արդյունքների համաձայն՝ ժենշենի օգտագործումն ուղղակիորեն ազդում է մարզվելուց հետո հոգնածության նվազեցման վրա։ Մարմնի ինքնաբուժման կարողության ուժեղացումը անմիջականորեն կապված է հետագա վարժությունների ժամանակ տարբեր վնասվածքների ռիսկի նվազեցման հետ։

Գիտնականները նաև պարզել են, որ ժենշենի մեջ պարունակվող ակտիվ կենսաբանական միացություններն ունեն հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ։ Նրանք ի վիճակի են կարգավորել կորտիզոլի մակարդակը՝ սթրեսի հորմոնը, դրանով իսկ բարելավելով օրգանիզմի շատ նյութափոխանակության գործառույթները և օգնելով իմունային համակարգի ճիշտ աշխատանքին:

Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ ժենշենի մշտական օգտագործումը երկար ժամանակ կարող է նվազեցնել օրգանիզմում կենսաբանական մարկերների՝ կրեատին կինազայի (CK) և ինտերլեյկին 6-ի (IL-6) կոնցենտրացիաները, որոնք պատասխանատու են վարժությունից առաջացած մկանների վնասման և բորբոքման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել