• Latest news

Հատուկ ՄՌՏ-ն կարող է կանխատեսել, թե ում մոտ կարող է առաջանալ բուժման հանդեպ կայուն շիզոֆրենիա. հետազոտություն

16 մարտի, 2024  16:42

Ուղեղի հատուկ սքանավարումը կարող է ճիշտ կանխատեսել, թե արդյոք փսիխոզ ունեցող պացիենտի մոտ կզարգանա բուժման հանդեպ կայուն շիզոֆրենիա, պարզել են հոլանդացի հետազոտողները։

Նեյրոմելանինի հանդեպ զգայուն ՄՌՏ սքանավորումը կամ կարճ՝ НМ-ՄՌՏ-ն, ուղղված է ուղեղի այն պիգմենտին, որը կոչվում է նեյրոմելանին։ Այդ պիգմենտը կարող է դոֆամինի առողջ աշխատանքի վիզուալ ապացույց ծառայել։

Դոֆամինը հորմոն է, որն ուղեղում պարգեւատրման համակարգի մի մասն է կազմում։ Դոֆամինի մեծ քանակությունը կարող է հանգեցնել ագրեսիայի եւ ազդակների վատ վերահսկման՝ կապված փսիխոզի հետ։

Հետազոտության հեղինակները՝ Մարիկե վան դեր Պլիմի ղեկավարությամբ (Ամստերդամի համալսարան) կարծում են, որ НМ-ՄՌՏ-ն կարող է դառնալ բեկումնային պահ։

«Գոյություն ունի մարկերների սուր անհրաժեշտություն, որոնք թույլ կտան պարզել բուժմանն արձագանքող շիզոֆրենիայով հիվանդներին վաղ փուլում եւ նպաստել կլոզապինի ժամանակին ընդունմանը։ Դա միակ հակափսիխոզային միջոցն է՝ ապացուցված արդյունավետությամբ նրանց համար, ովքեր բուժմանը չեն արձագանքում»,- գրել են նրանք The American Journal of Psychiatry ամսագրում։

Ի տարբերություն այն պացիենտների, որոնք արձագանքում են բուժմանը, շիզոֆրենիայի հանդեպ ռեզիստենտ պացիենտների մոտ դոֆամինի ֆունկցիայի բարձրացում չի նկատվում։ Հետազոտողների խոսքով՝ դա թույլ է տալիս ենթադրել, որ նեյրոմելանինի մակարդակը կարող է լինել բուժման ռեսիստենտության վաղ մարկեր։

Հետազոտությանը մասնակցել է 18-35 տարեկան 62 պացիենտ։ Նրանց բոլորին տրվել է «շիզոֆրենիա» ախտորոշում։ Այդ պացիենտներին համեմատել են 20 առողջ կամավորների վերահսկիչ խմբի հետ։

Բոլոր պացիենտներն անցել են կլինիկական հարցազրույց, IQ թեստ եւ НМ-ՄՌՏ սքանավորում, իսկ փսիխոզ ունեցող պացիենտները ստացել են հակափսիխոտիկ բուժում։

Վեց ամիս հետո գնահատվել է արձագանքը բուժմանը։ Նրանք, որոնց մոտ հակափսիխոտիկ դեղերի երկու կուրսից հետո պահպանվել են չափավոր կամ արտահայտված ախտանշանները հինգ հատվածներից մեկում, ներառյալ զառանցանքը, հալյուցինացիաները, դիրքերն ու արտասովոր մտքերը, համարվել են բուժմանը չարձագանքողներ։

Չարձագանքող են համարվել նաեւ այն պացիենտները, որոնք չեն արձագանքել հակափսիխոտիկ մեկ դեղամիջոցի կամ բախվել են լուրջ կողմնակի ազդեցությունների, կամ եթե դիտարկման ընթացքում նրանք անցել են կլոզապինի օգտագործման։

62 պացիենտներից 47-ը համարվել է արձագանքող։

Բազային НМ-ՄՌՏ-ի դեպքում 15 մարդու մոտ, որոնք չեն արձագանքել բուժմանը, զգալիորեն իջած է եղել ազդանշանն ուղեղի այն հատվածում, որը կոչվում է substantia nigra։ Այն հարուստ է դոֆամինային նեյրոններով եւ կարգավորում է, մասնավորապես, հույզերն ու վարքը՝ կապված պարգեւատրման հետ։

Նեյրոմելանինի մասին տվյալների հիման վրա հետազոտողները կարողացել են 68 տոկոս ճշտությամբ կանխատեսել, թե որ պացիենտներն են արձագանքում բուժմանը։

28 պացիենտի մոտ, որոնք արձագանքել են բուժմանը, եւ 9 պացիենտի մոտ, որոնք չեն արձագանքել եւ կրկնակի սքանավորում են անցել, НМ-ՄՌՏ ազդանշանը  չի փոխվել վեց ամսվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել