Այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կանանց առողջության կենտրոնում հնարավոր է ուլտրաձայնային հետազոտություն անցնել նաև ոչ աշխատանքային ժամերին։ Այս մասին տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Այսպիսով՝ աշխատանքային օրվա ավարտից հետո ժամը 18.00-ից 22.00-ը և ոչ աշխատանքային օրերին ժամը 9․00-ից 18.00-ը, ծննդատան առաջատար մասնագետները ուլտրաձայնային հետազոտություններ կիրականացնեն։
Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել (010) 47 10 00 հեռախոսահամարով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր