• Latest news

Օրական չորս գավաթ սուրճը նվազեցնում է աղիների քաղցկեղի հավանականությունը. IJC

25 մարտի, 2024  18:40

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ աղիների քաղցկեղով տառապող մարդկանց մոտ, որոնք օրական 2-4 գավաթ սուրճ են օգտագործել, զգալիորեն պակասել է հիվանդության կրկնվելու հավանականությունը։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է International Journal of Cancer (IJC) ամսագրում։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 1 719 պացիենտների տվյալները, որոնք առաջին, երկրորդ եւ երրորդ փուլերի կոլորեկտալ քաղցկեղ են ունեցել։ Արդյունքները ցույց են տվել, որ օրական ավելի քան 4 գավաթ սուրճի օգտագործումը, երկու բաժակից պակասի համեմատ, կապված է 32 տոկոսով կոլորեկտալ քաղցկեղի կրկնության հավանականության նվազման հետ։

Բացի այդ,  հայտնաբերվել է, որ սուրճի օգտագործման եւ բոլոր պատճառներից մահվան միջեւ կապը ոչգծային բնույթ ունի։ Մահվան ամենաքիչ վտանգը նկատվել է օրական չորս գավաթ օգտագործելու դեպքում։

Սակայն գիտնականները նշում են, որ աղիների քաղցկեղի կանխատեսման ոլորտում սուրճի ազդեցության լիակատար ըմբռնման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Այս հետազոտության արդյունքները կարող են հիմք ծառայել ոլորտի հետագա հետազոտությունների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է