• Latest news

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները Հայաստանում աճել են. ԱՆ

2 ապրիլի, 2024  11:59

Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում:

Առաջնակի հաստատված դեպքերը կազմել են՝

  • 2022 - 423 դեպք,
  • 2023 - 449 դեպք,
  • 2024 թ. մարտի 29-ի դրությամբ` 130 դեպք:

Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են ինչպես երեխայի աճի և զարգացման գնահատումը, այնպես էլ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը և համապատասխանաբար վաղ միջամտության իրականացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել