• Latest news

2050 թվականին երիտասարդ սերունդը չի կարողանա «կերակրել» մեծերին. ուսումնասիրություն

26 ապրիլի, 2024  19:00

Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ ծնելիության համաշխարհային մակարդակն այնպիսի տեմպերով է նվազում, որ մինչև 2050 թվականն աշխարհի 204 երկիր չի ունենա բավականաչափ երիտասարդներ՝ ավագ սերնդին «կերակրելու» համար։

Ըստ Առողջապահության չափումների և գնահատման ինստիտուտի (IHE) գիտնականների՝ ծնելիության համաշխարհային մակարդակն այնպիսի տեմպերով է նվազում, որ մինչև 2050 թվականը 204 երկրներ չեն ունենա բավարար երեխաներ՝ իրենց ավագ սերունդներին կերակրելու համար: Հետազոտությունը հրապարակվել է չորեքշաբթի The Lancet բժշկական ամսագրում:

Ոչ բոլոր փորձագետներն են սա այդքան վատ լուր համարում, գրում է Euronews-ը։

«Գիտե՞ք, եթե հետ կանգնենք այս հարցից, պետք է հարց տանք՝ արհեստականորեն պե՞տք է պահենք բնակչությանը։ Այնքան շատ երկրներ կան, (...) բոլորն ունեն բնակչության տարբեր խտություն, տարբեր կազմ և կարիքներ: Այսպիսով, եթե որոշ ժամանակով դադարեք լինել ժողովրդագիր, դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք՝ արդյոք բնակչության անկումը խնդիր է», - ասում է Օքսֆորդի համալսարանի ժողովրդագրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մելինդա Միլսը:

Հետազոտության մեջ ասվում է, որ ծնելիության անկումը կունենա լայնածավալ տնտեսական և սոցիալական հետևանքներ, քանի որ երկրների մեծամասնության բնակչությունը ծերանում է, իսկ ամենահարուստներն ունեն աշխատուժի կրճատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել