• Latest news

Այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է քիմիական թունավորումների 887 դեպք. համաճարակաբան

17 մայիսի, 2024  14:18

Այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է քիմիական թունավորումների 887 դեպք։ Այլ և չճշտված նյութերով թունավորումների դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1.2 անգամ, խոտաբույսերով թունավորումներինը՝ 2.8 անգամ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«2023-ին գրանցվել է քիմական թունավորումների 890 դեպք, այդ թվում ալկոհոլային, այլ կամ չճշտված նյութերից, դեղորայքից, թմրամիջոցներից, թունաքիմիկատներից, օճառներից, մաքրող միջոցներից, խոտաբույսերից թունավորման դեպքերն են»,-ներկայացրեց համաճարակաբանը:

Խոսելով թունաքիմիկատներով և խոտաբույսերով թունավորման կանխարգելման մասին, համաճարակաբանն ասաց, որ խոտաբույսերով թունավորման հիմնական պատճառն այն է, որ մեծահասակները հավաքում են տարատեսակ խոտեր և օգտագործում են սննդի մեջ:

«Երեխաների շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը: Թունավորման հետևանքով երեխայի մոտ կարող են առաջանալ հալուցինացիաներ, նյարդային համակարգի լուրջ բարդություններ»,-պարզաբանեց Ռոմելլա Աբովյանը:  

Համաճարակաբանի խոսքով, գժախոտը սպիտակ ծաղիկներ ունեցող բույս է , որի ծաղիկները բացվում են երեկոյան, լավ բույր ունեն, քացր են, սերմերը փշի տեսքով են։ Երեխաները ուտում են այդ քաղցր ծաղիկները, հյուրասիրում ընկերներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել