• Latest news

Ինսուլին է մշակվել, որն արձագանքում է արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությանն իրական ժամանակում

11 օգոստոսի, 2024  22:16

Գիտնականները մշակել են ինսուլին, որն արձագանքում է արյան շաքարի մակարդակի փոփոխությանն իրական ժամանակում և կարող է հեղափոխություն անել ամբողջ աշխարհում 1-ին տիպի շաքարախտով տառապող միլիոնավոր մարդկանց բուժման մեջ: Ներկայումս հիվանդները ստիպված են սինթետիկ ինսուլին ներարկել օրական մինչև 10 անգամ՝ գոյատևելու համար, գրում է The Guardian-ը։

Արյան շաքարի բարձր և ցածր մակարդակների միջև մշտական ​​տատանումները կարող են հանգեցնել կարճաժամկետ և երկարաժամկետ ֆիզիկական առողջության խնդիրների, իսկ կայուն մակարդակի պահպանման համար պայքարը կարող է ազդել նաև նրանց հոգեկան առողջության վրա: Գիտնականները գտել են լուծում, որն ըստ մասնագետների այնքան մոտ է 1-ին տիպի շաքարախտի բուժմանը, որքան ցանկացած դեղորայքային թերապիա․ խելացի ինսուլին, որը քնած է օրգանիզմում և սկսում է գործել միայն անհրաժեշտության դեպքում:

ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Չինաստանից գիտնականները հաջողությամբ մշակել են նոր ինսուլիններ, որոնք ընդօրինակում են օրգանիզմի բնական արձագանքը արյան շաքարի մակարդակի փոփոխությանը և անմիջապես արձագանքում իրական ժամանակում: Ստանդարտ ինսուլինները կայունացնում են արյան շաքարի մակարդակը օրգանիզմ ներարկելու դեպքում, բայց իրենց աշխատանքը, որպես կանոն, չեն կարող օգնել հետագա տատանումների դեպքում։ 

Սա նշանակում է, որ հիվանդներին հաճախ անհրաժեշտ է նորից ինսուլին ներարկել ընդամենը մի քանի ժամ հետո: Գլյուկոզայի նկատմամբ զգայուն նոր ինսուլինները (GRIs) սկսում են գործել միայն այն ժամանակ, երբ արյան մեջ որոշակի քանակությամբ շաքար կա, որպեսզի կանխեն հիպերգլիկեմիան (արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ): Նրանք նորից անգործունյա են դառնում, երբ շաքարի մակարդակն ընկնում է որոշակի կետից՝ դրանով իսկ խուսափելով հիպոգլիկեմիայից (արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ): Ապագայում հիվանդները կարող են ինսուլինի կարիք ունենալ միայն շաբաթը մեկ անգամ, նշում են մասնագետները:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել