• Latest news

3 պատճառ՝ հենց հիմա ձեռքերը լվանալու համար

15 հոկտեմբերի, 2014  21:34

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում 3 պատճառ առ այն, թե ինչու հենց հիմա ձեռքերը լվանալու պետք է գնալ: Եվ, իհարկե, ոչ միայն հիմա, այլ՝ պարբերաբար:

1. Կեղտոտ ձեռքերի միջոցով բազմաթիվ վիրուսային հիվանդութուններ են փոխանցվում

Բավական է՝ ձեռքով այնպիսի մակերեսի հպվեք, որի վրա վիրուսակիր է փռշտացել, իսկ հետո էլ՝ քթին, շուրթերին եւ նույնիսկ այտերին դիպչեք, եւ գրիպի վիրուսն արդեն կարող է Ձեր օրգանիզմում հայտնվել: Այո, գրիպն ամենաահարկու հիվանդությունը չէ, բայց ճիշտ նույն եղանակով էլ անհամեմատ ավելի վատ հիվանդություններ կարող եք ձեռք բերել: Հեպատիտ А կամ Е, օրինակ: Ի միջի այլոց, Էբոլա տենդով վարակված իսպանացի բուժքույրը, ամենայն հավանականությամբ, կեղտոտ ձեռնոցով դեմքին դիպչելու արդյունքում է մահացու վտանգավոր հիվանդությունը «ձեռք գցել»:

Ուստի եւ մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը հնարավորինս հաճախ լվանալ, հատկապես երբ ոչ այնքան մաքուր մակերեսների եւ ընդանուր օգտագործման իրերի եք հպվել:

2. Կեղտոտ ձեռքերի միջոցով մարսողական համակարգի ինֆեկցիաներ են փոխանցվում

Մարսողական համակարգի ինֆեկցիաների մեծ մասը հենց կեղտոտ ձեռքերի միջոցով են օրգանիզմ անցնում: Կեղտոտ բանի եք հպվել, հետո՝ նույն այդ ձեռքերով ինչ-որ բան կերել, եւ վերջ, պատրաստ է: Վիրուսները եւ մանրէներն մարսողական համակարգ են անցել, որտեղ կարող են, բուռն գործունեության արդյունքում, օրական 5 հազար երեխաների մահվան հանգեցնող թունավորում կամ փորլուծություն հրահրել:

3. Վիրուսներն ու մանրէներն ամենուր են

Վտանգավոր վիրուսներ եւ մանրէներ ամեն տեղ կարող են լինել. Ձեր իսկ բջջային հեռախոսի, համակարգչի ստեղնաշարի եւ մկնիկի, հեռուստացույցի հեռակառավարման վահանակի վրա, դռան բռնակներին կարելի է անարգել բազմացող հազարավոր, ինչու չէ՝ նաեւ տասնյակ հազարավոր միկրոօրգանիզմներ գտնել, որոնք, օրգանիզմ անցնելու պարագայում լուրջ վնաս հասցնելու սպառնալիք են ներկայացնում: Իսկ թե թղթադրամների վրա ինչպիսի մինի-հրեշներ կարող են լինել՝ նույնիսկ հիշեցնելու կարիք չկա:

Իհարկե, NEWS.am Medicine-ը խորհուրդ չի տալիս, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ ունեցող մարդկանց նմանությամբ, ակնթարթը մեկ ձեռքերը լվանալու գնալ: Այդուհանդերձ, արժե անձնական հիգիենային պատշաճ ուշադրություն դարձնել, տուն կամ աշխատավայր վերադառնալուց հետո, ինչպես նաեւ սնվելուց առաջ ձեռքերը լվանալ եւ կեղտոտ ձեռքերով դեմքին չդիպչել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է