Երիտասարդ կինն ապշել է, երբ ոտքի ցավի պատճառով բժշկի այցելության ընթացքում պարզել է, որ նրա ուղեղում մակաբույծներ կան:
30-ամյա բուժառուին ի սկզբանե ախտորոշել էին ԱՄՆ-ում, սակայն համարվում է, որ նա կարող էր վարակվել մակաբույծով Թաիլանդ, Ճապոնիա կամ Հավայան կղզիներ կատարած ուղևորությունների ժամանակ: Ըստ հասանելի տվյալների՝ չի բացառվում, որ կինը վարակվել է անգիոստրոնգիլիազ անունով հայտնի մահացու մակաբուծական վարակով, որը տարածվել է Angiostrongylus ճիճու թրթուրների միջոցով՝ անլվա բանջարեղեն ուտելիս: Հիվանդությունը սկսվում է կրծողների թոքերից, այնուհետև տարածվում է խխունջների և այլ կակղամորթների վրա:
Ենթադրվում է, որ կակղամորթն ընդունակ է սողալ բանջարեղենի վրայով՝ թողնելով մակաբույծ, որը բուժառու կինը այնուհետև կուլ է տվել:
Մակաբույծն օրգանիզմում հայյտնվելով, ինչպես ենթադրում են գիտնականները, 12 օր քնած վիճակում է եղել, մինչև նա սկսել է ախտանիշներ ցույց տալ, ներառյալ՝ ոտքերում այրոցի զգացողությունը:
Դրանից հետո, երբ հետազոտությունների արդյունքում բուժառուի ուղեղում թրթուրներ են հայտնաբերվել, և նրա մոտ ախտորոշվել է անգիոստրոնգիլիազ, նա անցել է երկու շաբաթ բուժում և ողջ է մնացել: Ավելի ուշ այս կլինիկական դեպքը հրապարակվել է New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day