• Latest news

Ինչպե՞ս իմանալ՝ կա՞ արդյոք կալցիումի պակաս օրգանիզմում

8 նոյեմբերի, 2014  17:27

Կալցիումը ամենակարեւոր դերակատարումներից մեկն ունի՝ մարդու օրգանիզմի համար: Հենց դրա շնորհիվ են ոսկրերն ու ատամներն՝ ամուր, իսկ մազերն էլ՝ առողջ մնում: Եւ հենց կալցիումն է օստեոպորոզի՝ ոսկրերի թուլացմամբ եւ նույնիսկ փոքր վնասվածքից, երբեմն նաեւ հասարակ փռշտոցից կամ հազից ջարդվածքով բնորոշվող հիվանդության կանխարգելման միջոց ծառայում:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ արդյոք կալցիումի պակաս կա՞ օրգանիզմում

1. Ատամներ

Օրգանիզմում կալցիումի պակասի մասին ատամների վիճակից կարելի է դատել. եթե դրանք չափազանց զգայուն են դարձել՝ թթու սննդատեսակների նկատմամբ, իսկ էմալի ծածկույթն էլ բարակել է կամ ամբողջությամբ մաշվել՝ առաջին նշանն ունեք առ այն, որ օրգանիզմին շտապ կալցիում է հարկավոր:

2. Եղունգներ եւ մազեր

Եղունգների եւ մազերի վիճակը եւս շատ բան կհուշեն՝ օրգանիզմի մասին: Եթե դրանք էլ փխրուն են դառնում՝ պատճառը օրգանիզմում կալցիումի պակասը կարող է լինել:

3. Քաղցրեղեն

Որոշ մասնագետներ պնդում են, որ եթե մարդու մոտ քաղցրեղենով սնվելու անորոշ ցանկություն է առաջանում, այն եւս կարող է օրգանիզմում կալցիումի պակասի մասին վկայել: Նման դեպքերում կալցիում կամ դրա բաղադրությամբ հարուստ սնունդ ընդունելուց հետո քաղցրեղենով սնվելու ցանկությունը վերանում է:

4. Ոսկորներ

Իսկ եթե հաճախ, եւ գլխավորապես՝ գրեթե առանց պատճառի, կոտրվածքներ եք ունենում, երեւույթի պատճառն արդեն ոչ թե կալցիումի պակասը, այլ միանգամայն լուրջ՝ բժշկի անհապաղ օգնությունը պահանջող խնդիր կարող է լինել:

Օրգանիզմում կալցիումի պակասը լրացնելու համար հարկավոր է ամենօրյա սննդակարգի մեջ կալցիումով առավել հարուստ սննդատեսակներ ներառել. բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ սնունդի հետ օրգանիզմ անցած կալցիումը, ի տարբերություն սննդային հավելումների, ավելի հեշտ է մարսվում:

Ի միջի այլոց, օրգանիզմում կալցիումի ավելցուկը (թեւ այն ներկայումս խիստ հազվադեպ է պատահում) եւս վնասակար բնույթ ունի: Այն մասին, թե օրական որքան կալցիում է Ձեզ հարկավոր, կարող ես հետեւյալ հղմամբ իմանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել