• Latest news

Հայաստան է ներկրվել գրիպի դեմ պատվաստանյութ

13 դեկտեմբերի, 2014  16:49

Հայաստան է ներկրվել գրիպի դեմ պատվաստանյութ: Այս մասին լրագրողներին ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն է հայտնել:

Ինչպես նա պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին, ներկրվող պատվաստանյութը A, H1 (պանդեմիկ եւ սեզոնային), H3 եւ B տեսակների վիրուսների դեմ 6-12 ամսվա ընթացքում կայուն իմունիտետ է ապահովում:

Պատվաստանյութը պատրաստվում է ԱՀԿ-ի ռեֆերենս լաբորատորիաներում, որտեղ հետազոտությունների արդյունքում անջատվում են վիրուսները, հետո բերվում են մեկ ընդհանուր լաբորատորիա, այնտեղ ընտրվում են հաջորդ սեզոնի թեկնածուները եւ ընդգրկվում են եկող սեզոնի պատվաստանյութի կազմի մեջ:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարածաշրջանի համար ԱՀԿ-ն յուրովի փունջ է առաջարկում՝ տվյալ տարածաշրջանում առավել մեծ տարածում ունեցող վիրուսների դեմ:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ զանգվածային պատվաստումներ երկրում նախատեսված չեն, սակայն ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա եւ անվճար պատվաստվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է