Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբույժ Ժոզեֆ Շրանդը (Joseph Shrand) պնդում է, որ զայրույթը ղեկավարելն այնքան կարեւոր է մեր սրտի համար, որքան ծխախոտից հրաժարվելը, առողջ սննդակարգը եւ կանոնավոր մարզվելը: Մասնագետները խորհուրդ էն տալիս անպայման ղեկավարել զայրույթը, ուստի ստորեւ ներկայացնում ենք այդ վնասակար զգացմունքը մեղմելու մի քանի քայլ:
1. Ճանաչեք զայրույթը
Զայրույթը մեղմելու առաջին քայլն այն ճանաչելն է: Հոգեբույժ Շրանդի խոսքով «ճանաչումը մտածելու գործողություն է, մինչդեռ զայրույթը՝ լոկ զգացմունք: Հենց սկսում եք ընդունել զայրույթը, Դուք արդեն վերահսկում եք այն, իսկ երբ արդեն ճանաչում եք, գիտակցում եք, որ այլ բան կցանկանայիք տեսնել»:
2. Որոշեք, թե ինչու եք զայրացած
Ձեր զայրույթի պատճառը հասկանալը եւս կօգնի մեղմել այն: Բժշկի խոսքով, երբ մենք նախանձում ենք որեւէ մեկին, մտածում ենք, որ վերջինս մեզնից շատ բան ունի: Մենք կասկածում ենք՝ մտածելով, որ ինչ-որ մեկը մեզնից բան է ուզում տանել:
3. Զայրույթը դիտարկեք որպես վտանգի արդյունք
Սա իմանալը կարող է օգնել Ձեզ չեզոքացնել զայրույթը, քանի որ Դուք հասկանում եք դրա առաջացման սկզբնաղբյուրը:
4. Հանգստություն պահպանեք
Հանգստություն պահպանեք, երբ տեսնում եք, որ զայրույթը գլուխ է բարձրացնում, եւ թույլ մի տվեք ինքներդ Ձեզ վիճաբանությունների կամ աղմկոտ խաղերի մեջ ներքաշվել:
5. Կարեկցանք ցուցաբերեք
Եթե ուրիշի խոսքերը կամ գործողությունները զայրացրել են Ձեզ, փորձեք հասկանալ այդ մարդու տեսակետը, ինչքան էլ չհամաձայնեք դրա հետ: Մասնագետի խոսքով մարդկային արարածները ցանկանում են արժեւորված լինել մյուսների կողմից, իսկ կարեկցանքը «Ես հետաքրքրված եմ քեզնով» հաղորդագրությունն է նշանակում:
6. Ընդունեք տարբերությունները
Մարդկային տեսակետների տարբերության ընդունումը եւս մեկ քայլ է տարաձայնությունների դեպքում զայրույթը ղեկավարելու համար: Նաեւ ցույց տվեք, որ Դուք հասկանում եք դիմացինի զայրույթը:
7. Շնորհակալություններով փոխանակվեք
Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե հաճախ լսեինք «շնորհակալություն», «խնդրեմ» եւ նման բառեր: Սա պարզապես կնշանակի, որ Դուք դիմացինից վտանգ չեք ակնկալում, նախանձ չեք, կասկածամիտ չեք: Եթե փոխանակվում եք երախտագիտության խոսքերով, Դուք նաեւ կարեկցում եք, հաղորդակցվում եք, հանգստանում եք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր