• Latest news

Ինչպե՞ս կանխել հիպոթերմիան

22 հունվարի, 2015  12:38

Հիպոթերմիան մարմնի ջերմաստիճանի անկումն է մինչեւ 35,5◦C: Երբ մարմնի ջերմաստիճանն ընկնում է, մարդկանց զգայարաններն զգալիորեն տուժում են, որի պատճառով ոմանք շատ ապակողմնորոշվող են դառնում, մյուսների մոտ էլ հալյուցինացիաներ են առաջանում: Արդյունքում անբնորոշ վարքագիծ է ձեւավորվում, իսկ մարդկանց դատողության եւ իրենք իրենց մասին հոգ տանելու ունակությունը խանգարվում է:

Երկարատեւ հիպոթերմիայի դեպքում մեր սրտի ռիթմն ականոն է դառնում, իսկ առանց բժշկական միջամտության հիպոթերմիան կարող է մահվան պատճառ դառնալ: Իհարկե, դրա համար ժամանակ է հարկավոր, որի ընթացքում մեր ուղեղը փորձում է դանդաղեցնել սառչելու ազդեցությունները՝ առաջացնելով ջերմություն արտադրող ինքնաբեր մկանային կծկումներ:

Ինչեւէ, մի շարք կանխարգելիչ միջոցներ կարող են օգնել ոչ միայն խուսափել թերջերմությունից, այլեւ մարդուն փրկել մահից:

Ոմանք կարծում են, որ հիպոթերմիան առաջանում է միայն չափազանց ցուրտ ջերմաստիճանների դեպքում, այնինչն թացությունը եւ քամին եւս նպաստում են դրան: Կարող է դրսում արեւոտ օր լինել, բայց եթե մարդը երկար ժամանակով ենթարկվի բոլոր այս երեք երեւույթներին միաժամանկ, կառաջանա թերջերմություն:

Սրա համար պարզապես պետք է հետեւել մի քանի պարզագույն կանոնների.

• Հագնվեք եղանակին համապատասխան՝ չմոռանալով գլխարկի, վերարկուի, ձեռնոցների մասին: Ծայրահեղ ցրտի դեպքում հատուկ քսուքներով պաշտպանեք նաեւ դեմքը:

• Չորություն պահպանեք:

• Շատ ցուրտ եղանակի դեպքում աշխատեք քիչ մնալ դրսում:

• Խուսափեք ալկոհոլից:

• Ցուրտ եղանակներին արշավների, ուղեւորությունների, դահուկ քշելու եւ այլ զբաղնունքների դեպքում միայնակ մի գնացեք, Ձեզ մոտ միշտ բջջային հեռախոս, ռացիա կամ այլ միջոցներ պահեք, որպեսզի կարողանաք օգնության համար ազդանշան տալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է