• Latest news

9 խորհուրդ հղի ժամանակ գրիպով չվարակվելու համար

8 փետրվարի, 2015  17:12

Հայտնի է, որ հղիության ընթացքում իմունային համակարգը թուլանում է, ուստի գրիպով եւ այլ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Քանի որ կնոջ սրտի եւ թոքերի աշխատանքը դժվարանում է, կնոջ օրգանիզմը վիրուսի համար ավելի խոցելի է դառնում:

Գրիպը հատկապես առաջին եռամսյակում մեծացնում է վիժելու վտանգը, նաեւ մեծացնում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Հղիության ընթացքում եւ հետծննդաբերական շրջանից երկու շաբաթ անց այն նաեւ մեծացնում է հոսպիտալացման եւ նույնիսկ մահվան հավանականությունը:  Օրինակ՝ հղիության ընթացքում գրիպով վարակվելու դեպքում կինը շնչառական խնդիրներ է ունենում, որի հետեւանքով պտուղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, իսկ արդյունքում երեխան կարող է բնածին արատներով եւ ուղեղի վնասվածքներով ծնվել:

Ինչպե՞ս կանխարգելել գրիպը հղիության ընթացքում: Ահա 9 պարզ խորհուրդ, որոնք կարող են օգնել գրիպով չհիվանդանալ հղի ժամանակ եւ ոչ միայն.

1. Գրիպի դեպ պատվաստում

Եթե այդ շրջանում գրիպի դեպ պատվաստումը 100 տոկոսով արդյունավետ չէ, մասնագետները պնդում են, որ այն գոնե կարող է մեղմացնել հիվանդության ախտանշանները: Պատվաստումներից ստացած հակամարմիններն անցնում են նաեւ պտղին՝ նրան պաշտպանելով մինչեւ 6 ամսական հասակը: Հետազոտություններից մեկի համաձայն՝ հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը 92%-ով արդյունավետ է եղել մանկահասակ երեխաներին չհոսպիատալացնելու գործում: Նշենք, որ այդ հակամարմինները երեխային են փոխանցվում նաեւ կրծքի կաթի միջոցով:

2. Լվացեք Ձեր ձեռքերը

Գրիպի վիրուսից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը: Տաք ջուր եւ օճառ օգտագործեք՝ առնվազն 20 վայրկյանի ընթացքում լվանալով ձեռքերի մակերեսն ու ափերը, մատների արանքներն ու եղունգների շրջակա հատվածները: Ջրի եւ օճառի բացակայության դեպքում ձեռքերի համար նախատեսված սպիրտային ախտահանիչ միջոցներ օգտագործեք:

3. Դեմքին ձեռք մի տվեք

Գրիպի վիրուսը հեշտությամբ տարածվում է բերանում, աչքերում եւ քթի մեջ, ուստի, եթե դեռ չեք լվացել Ձեր ձեռքերը, մարմնի այդ հատվածներին ձեռք մի տվեք:

4. Սպանեք միկրոբներին

Ախտահարեք բոլոր այն մակերեւույթները, որոնց Դուք ամենահաճախն եք դիպչում տանը կամ աշխատավայրում, հատկապես, եթե ինչ-որ մեկը հիվանդ է եղել:

5. Առողջ սնվեք

Օրական 5-9 չափաբաժին մրգերն ու բանջարեղենն իմունային համակարգն ամրապնդող բազմաթիվ հակաօքսիդանտներ Ձեզ կտան:

6. Խուսափեք մարդկային բազմությունից

Հիշեք, որ շատ մարդկանց հետ շփումն այդ ընթացքում կարող է բարձրացնել գրիպով վարակվելու ռիսկը: Ուստի, եթե ճանապարհորդում եք, հաճախակի լվացեք Ձեր ձեռքերը եւ ախտահանիչ անձեռոցիկներով մաքրեք օդանավի այն մակերեւույթները, որոնց դիպչելու եք:

7. Մտածեք վիտամինների մասին

C, D3 վիտամիններն ու այլ հավելումները կարող են օգնել հաղթահարել գրիպը, սակայն անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ այն մասին, թե դրանցից որոնք են անվտանգ հղիության ընթացքում:

8. Հանգստացեք եւ թուլացեք

Հղիները հավանաբար անհանգիստ են քնում այդ շրջանում, բայց հանգիստը կարող է ամրապնդել իմունային համակարգը: Նախածննդյան յոգայի դասընթացը, մեդիտացիան, սպա սրահում անցկացրած մեկ օրը եւ սեքսը նույնպես կարող են օգնել այս հարցում:

9. Ստուգվեք

Եթե դուք կայուն բարձր ջերմություն եւ այլ նախանշաններ ունեք, անհապաղ դիմեք բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է