• Latest news

Ինչպե՞ս զերծ մնալ վարակներից ատամնաբուժարան այցելելիս

9 փետրվարի, 2015  17:10

Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակման դեպքից հետո շատերին մտահոգեց հարցը, թե արդյոք ճիշտ է կազմակերպվում մյուս բուժհիմնարկներում, մասնավորապես՝ ատամնաբուժարաններում, բժշկական գործիքների մանրէազերծման գործընթացը:

Ատամնաբուժարաններում գործիքների մանրէազերծման կազմակերպման վերաբերյալ  NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին  ի պատասխան՝ ՀՀ գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանն ասաց, որ ատամնաբուժական կլինիկաներին լիցենզիա տրամադրելիս հատուկ ուշադրություն է դարձվում գործիքների մանրէազերծման սենյակների առկայությանը, դրանց վիճակին, տեխնիակական հագեցվածությանը, իսկ պահանջներին եւ չափանիշներին չհամապատասխանող կլինիկան գործունեության թույլտվություն պարզապես չի ստանում:

Մյուս կողմից, տեխնիկապես հագեցած մանրէազերծման սենյակի առկայությունը դեռեւս չի նշանակում, որ այն ճիշտ է օգտագործվելու: Ի վերջո, Քաջարանի հիվանդանոցում կար մանրէազերծման սենյակ, կենտրոնն էլ վերանորոգված էր՝ տեխնիկայով հագեցած:  Եսայանը համաձայնեց այդ մտքին: «Կլինիկայում կարող է լինել ժամանակակից սարքավորում եւ  լավ նյութեր (մանրէազերծման համար), սակայն անփութության եւ անաբարեխղճության պատճառով հնարավոր է  գործիքների մանրէազերծման հետ կապված խնդիրներ առաջանան», - նշեց նա:

Ատամնաբույժի խոսքով՝ Քաջարանում տեղի ունեցած դեպքից հետո շատ բան կարող է փոխվել, քանի որ այն շատ լավ դաս էր առողջապահության ոլորտի բոլոր աշխատողների համար եւ այն կստիպի նորովի նայել հիգիենայի խնդրին, մարդկանց ավելի պատասխանատու կդարձնի:

Եսայանն ընդգծեց, որ հանրապետության բոլոր բուժհասատատություններում, այդ թվում՝ ատամնաբուժարաններում, ստուգումներ անցկացնելու մասին Առոջապահության նախարարի հրամանը շատ արդիական էր, եւ կարող է վերհանել հնարավոր խնդիրները եւ լուծել դրանք:

Իսկ ատամնաբուժարանների այցելուները, նրա խոսքով,  ցանկալի է, որ ուշադրություն դարձնեն, թե օրինակ, ինչպիսի գործիք է օգտագործում ատամնաբույժը,  ինչ վիճակում է նրա համազգետսը: Բացի այդ, նրանք կարող են նաեւ ամեն դեպքում ճշտել՝ մանրաէազերվա՞ծ են արդյոք գործիքները, թե՞ ոչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել