• Latest news

Կանխարգելումը բուժումից էժան է. Առողջապահության նախարարությունը մշակում է մի շարք սկրինինգային ծրագրեր

17 հունվարի, 2014  14:59

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնաբերում է սիրտ-անոթային հիվանդություններով, արգանդի վզիկի քաղցկեղով եւ շաքարախտով հիվանդների.-  հարցազրույց ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ:

«2014 թվականի ամռանը կսկսի գործել սիրտ-անոթային հիվանդություններով տառապող, շաքարախտով, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների հայտնաբերման սկրինինգային ծրագիր» -  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:  (Սկրինինգը առողջապահության կազմակերպման մարտավարություն է՝ կլինիկապես անախտանիշ անձանց հիվանդությունների հայտնաբերման համար- NEWS.am Medicine):

«Շատերն անգամ պատկերացում չունեն, որ իրենց արյան մեջ բարձր է շաքարի մակարդակը, շատերը տառացիորեն տեղյակ էլ չեն, որ իրենց  զարկերակային ճնշումը բարձր է եւ մահանում են այն բանից, որ ամեն օր չեն չափում իրենց զարկերակային ճնշումը եւ  համապատասխան կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկում»,- սրտնեղում է փոխնախարարը:

Մինչդեռ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից  մահացությունը  առաջին  տեղում է: Իսկ սկրինինգը թույլ կտա բնակչության շրջանում հայտնաբերել թաքնված հիվանդությունները՝ թույլատրելով ապրել նորմալ կյանքով:

Արդեն հիմա նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, իսկ 2014 թվականի ամռանը ծրագիրը կգործի ողջ ծավալով:

«Սա շատ մեծ ծավալի աշխատանք է, եւ ես չեմ կարծում, որ մենք ամեն տարի ողջ բնակչությունն ընդգրկելու հնարավորություն կունենանք:  Չէ որ ծրագիրն ընդգրկում է ոչ թե մեկ, այլ բնակչության երեք յուրահատուկ խմբեր, որոնց հետ պետք է տարվեն բոլոր աշխատանքները: Ծրագիրը կգործի մինչեւ 2016 թվականը, իսկ  2017  թվականին, նկատի առնելով նոր դեպքերը, մենք կկատարենք վերջնական սկրինինգ:  Մեր հաշվարկներով  2017 թվականին Հայաստանի բնակչության  70-80%-ը ներգրավված կլինի սկրինինգային ծրագրի մեջ»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը:

Առողջապահության նախարարությունն, արտահայտվելով բժշկական եզրաբանությամբ, դեռեւս գտնվում է լատենտ (գաղտնի) փուլում: Քննարկվում են ծրագրի ներդրման մանրամասները, պատրաստվում են  բջջաբաններ, ովքեր պետք է իրականացնեն հետազոտությունները,  բժիշկներ, ովքեր կատարելու են բազում մասերից կազմված  սկրինիգային թեստեր, մշակվում  է փաստաթղթերի բազան հիվանդների ներգրավման համար:  Անհրաժեշտ է նաեւ պատրաստել նրանց, ովքեր պետք է վերահսկեն ծրագրի իրականացումն ինչպես որակական , այնպես էլ քանակական առումով:  Չէ որ դրանից է կախված լինելու ծրագրի մեջ ներգրավված բժիշկների աշխատավարձը:

 «Այժմ ընթացքի մեջ են մեծածավալ  նախապատրաստական աշխատանքները:  Հունվարին պետք է իրականացվի  պոպուլյացիաների հետազոտում՝ տնտեսությունների առաջնային ուսումնասիրություններ՝ բացահայտելու համար, թե ինչքան հաճախ են մարդիկ դիմում բժիշկներին իրենց խնդիրներով, գիտեն արդյոք այս կամ այն հիվանդության մասին եւ ինչքանով են բժիշկները զբաղվում այդ խնդրով:  Մենք կարծում ենք, որ  ծրագրի իրագործման երեք տարվա ընթացքում համակարգի մեջ տեղի կունենան շատ «ուժգին»  համընգրկուն  «ներարկումներ» , որոնց արդյունքում  մեր բնակիչները ավելի շատ բան կիմանան եւ կկարողանան, ինչն էլ կկանխորոշի արդյունքները: Առաջնային (նոր) դեպքերը բավական շատ կլինեն:  Հենց այդ պատճառով էլ մենք իրականացնում ենք այս հետազոտությունը հիմա, եւ կկրկնենք այն երրորդ տարվա վերջում:  Ամեն-ինչ համեմատելի կլինի ապացուցողական մակարդակով»,-  ասում է փոխնախարարը:

Յանա Ավչիյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է