• Latest news

Մինչեւ մեկ տարեկանը մայրական կաթով սնված երեխաները աչքի են ընկնում ավելի բարձր IQ-ով

19 մարտի, 2015  13:48

Այն երեխաները, որոնց կերակրել են կրծքով մեկ տարվա ընթացքում, ավելի խելացի են լինում՝ աչքի ընկնելով բարձր IQ-ով, նշում են Բրազիլիայի Պելոտասի դաշնային համալսարանի գիտնականները: Գիտնականները 30 տարվա ընթացքում հետեւել են 3500 երեխայի առողջությանն ու ձեռքբերումներին եւ պարզել, որ այն երեխաները, ում ավելի երկար են կրծքով կերակրել, ավելի հեշտ են հարմարվում կյանքին, ավելի շատ են գումար վաստակում եւ ընդհանրապես ավելի խելացի են, քան նրանք, ում շատ քիչ են կերակրել կրծքով կամ առհասարակ չեն կերակրել:

Հետազոտությունը մեկնարկել է հեռավոր 1982 թվականին, իսկ երբ դրանում ներառված երեխաները մեծացել են՝ բոլորելով 30 տարեկանը, նրանց առաջարկվել է IQ- թեստ անցնել: Գիտնականները նաեւ հետեւել են, ինչպես են սովորել այս երեխաները, որտեղ են տեղավորվել աշխատանքի եւ ինչ եկամուտներ ունեն: Պարզվել է, որ ինչքան ավելի երկար են երեխաներին կրծքով կերակրել, այդքան ավելի մեծ են եղել նրանց հաջողությունները՝ հատկապես այն երեխաների համեմատ, որոնց կերակրել են մեկ ամիս կամ ավելի քիչ:

 «Հետաքրքիրն այն է, որ այն հասարակությունում, որը մենք ուսումնասիրել ենք, կրծքով կերակրելը հատուկ էր ոչ միայն բարձր եկամուտներ ունեցող կրթված կանանց, այլ հավասարապես տարածված էր հասարակության բոլոր շերտերում», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ Բեռնարդո Լեսսա Խորտան:

Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքները կարելի է պայմանավորել մայրական կաթի մեջ այնպիսի նյութերի պարունակությամբ, որոնք անհրաժեշտ են երեխայի մտավոր կարողությունների զարգացման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել