• Latest news

Հայաստանի ծննդատներում չեն անում ամեն հնարավորը կրծքով կերակրելը խրախուսելու համար

19 մարտի, 2015  15:41

Հայաստանի ծննդատներից շատերում չեն անում ամեն հնարավորը կրծքով կերակրելը խրախուսելու համար՝ չնայած նրան, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել « Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եվ մանկական սննդի շրջանառության մասին»: Այս կարծիքն է լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Վստահություն առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ 10 ծննդատներից միայն մեկում կամ երկուսում նա ոչ մի բողոք չի լսել: Մնացած ծննդատներում այս կամ այն կերպ շարունակում են գովազդել մանկական արհեստական կերը (քանի որ բուժաշխատողներից շատերը համագործակցում են մանկական սնունդ ներմուծողների հետ) կամ էլ պարզապես կրծքով կերակրելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ձգտում ստեղծել: Օրինակ, մաշկը մաշկին առաջին հպումը Հայաստանի ծննդատներում  ապահովվում է առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն այն սովորաբար տեւում է շատ ավելի կարճ, քան անհրաժեշտ է: Երբեմն էլ բուժաշխատողները չեն օգնում ծննդկանին եւ չեն սովորեցնում նրան ճիշտ կերակրել՝ առաջին իսկ խնդրի դեպքում արհեստական կեր խորհուրդ տալով:

Բացի այդ՝ որոշ կլինիկաներում արհեստական կերեր են առաջարկում կեսարյան հատումից հետո՝ չնայած նրան, որ դրա կարիքը ամենեւին էլ չկա: Իհարկե, կեսարյան հատումից հետո կինը ավելի շատ օգնության կարիք ունի, սակայն նույնիսկ վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում առաջին իսկ հնարավորության դեպքում երեխային հպել կրծքին: Եվ, իհարկե, պետք է օգնել ծննդկանին կերակրել երեխաներին:

Մասնագետը նշում է նաեւ, որ առաջին կերակրման ընթացքում թույլ տված սխալը կարող է ապագայում բացասաբար ազդել ողջ գործընթացի վրա: Այդ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել կրծքով կերակրելու առաջին անգամը՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել