• Latest news

Գիտնականները բացահայտել են հղիների համար ամենավտանգավոր հակաբիոտիկները

28 մարտի, 2015  19:37

Էրիտրոմիցին հակաբիոտիկի ընդունումը հղիության ընթացքում վտանգավոր է դեռեւս չծնված երեխաների համար, նշում են բրիտանացի գիտնականները: Այս դեղամիջոցը ավելացնում է փոքրիկների մոտ մանկական ուղեղային կաթվածի եւ էպիլեպսիայի զարգացման հավանականությունը:

Great Ormond Street Hospital եւ University College London-ի գիտնականները կապ են հայտաբերել տարածված հակաբիոտիկի, էպիլեպսիայի եւ մանկական ուղեղային կաթվածի միջեւ: Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 200 հազար բրիտանացի կանանցից ծնված երեխաների առողջությանը:

Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում հակաբիոտիկներ ընդունած մայրերի երեխաները ավելի են հակված էպիլեպսիային եւ մանկական ուղեղային կաթվածին: Սակայն մակրոլիդների դասի հակաբիոտիկներ (էրիթրոմիցին եւ այլն) ընդունած, կանանց երեխաները երկու անգամ ավելի հաճախ էին վերոնշյալ հիվանդություններից մեկով տառապում ՝ այն երեխաների համեմատ, որոնց մայրերը պենիցիլին են ընդունել:

PLOS ONE ամսագրում լույս տեսած հետազոտությունը ցույց է տվել, որ ապագա մայրերի մեկ երրորդը հակաբիոտիկներ է ընդունում հղիության ընթացքում, եւ առավել հաճախ օգտագործվող հակաբիոտիկը պենիցիլինն է: Հղի կանանց 7 տոկոսը մակրոլիդների խմբի հակաբիոտիկներ է ընդունել: Նշենք, որ հակաբիոտիկների այս տեսակը առավել հաճախ օգտագործվում է միզասեռական ուղիների եւ շնչուղիների ինֆեկցիաների բուժման համար: Մակրոլիդներ ընդունած 150 մայրերից բաղկացած խմբում մանկական ուղեղային կաթվածով մեկ երեխա ավել էր ծնվում՝ պենիցիլին ընդունած կանանց խմբի համեմատ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել