• Latest news

Ցերեկային քուն. քնել թե ոչ

9 ապրիլի, 2015  18:47

Երեխաներն անում են ամեն հնարավորը ցերեկային քնից խուսափելու համար, իսկ մեծերը սովորաբար երազում են դրա մասին: Վնասակա՞ր է արդյոք ցերեկային քունը: Այս մասին պատմում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com –ից:

Մարդու կենսաբանական ժամը ստիպում է նրան քնկոտություն զգալ կեսօրին մոտ, իսկ ահա քնելու ցանկությունը հատկապես ուժեղ է առավոտյան ժամը 3-ից 5-ը: Բժիշկների խոսքով՝ ինչքան երկար մարդը արթուն մնա, այդքան լավ նա կքնի գիշերը: Հավանաբար, դա կապված է այն երեւույթի հետ, որ արթուն մնալու ամեն ժամի հետ ուղեղում նեյրոտրանսմիտտեր է արտադրվում, որը հայտնի է ադենոզին անվանումով: Գիշերվա ժամերին այն նպաստում է ավելի խոր քնին: Եթե մարդը ցերեկն է քնում, ուղեղն ազատվում է կուտակված ադենոզինից, ինչից հետո քուն մտնելը, իհարկե, դժվարանում է:

Մյուս կողմից՝ ցերեկային քունը իր առավելություններն ունի: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ցերեկը քնող մարդիկ 20 տոկոսով ավելի լավ են հիշողւոթյան հետ կապված վարժություններ կատարում, քան նրանք, ովքեր այդ ընթացքում քնած չեն եղել: Դա կապված է այն երեւույթի հետ, որ հիշողությունը հեռացնում է ավելորդ ինֆորմացիան հիպոկամպից՝ կարճատեւ հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածից՝ նոր ինֆորմացիայի համար տեղ ազատելով:

Սակայն երկարատեւ ցերեկային քունը մարդուն քնկոտ է դարձնում օրվա ընթացքում, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս 20 րոպեից ավել չքնել ցերեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել