• Latest news

Իտալացի գիտնականները արհեստական աչք են ստեղծել

30 ապրիլի, 2015  22:48

Իտալացի գիտնականների վերջին նախագծերը կարող են հեղափոխական բնույթ ունենալ ոչ միայն ակնաբուժության, այլ նաեւ ողջ բժշկության համար: Վերջերս գիտնականների մի խումբ ներկայացրել է EYE կոնցեպտուալ տեխնոլոգիան, որը իրենից ներկայացնում է մարդու սինթետիկ աչքի ստեղծման նախագիծ:

MHOX մասնագետների խոսքով՝ այս տեխնոլոգիան կարող է օգնել ստեղծել աչքի պրոթեզ, որը կոչված է փոխարինել տեսողության օրգանը ոչ միայն կոսմետիկ, այլ նաեւ ֆունկցիոնալ տեսանկյունից՝ այսինքն հիվանդները կկարողանան տեսնել այս աչքի միջոցով:

Գիտնականները նշում են, որ այժմ արդեն իսկ գոյություն ունեն բոլոր այն տեխնոլոգիաների կեսը, որոնք անհրաժեշտ են արհեստական աչք ստեղծելու համար, իսկ տեխնոլոգիաների մյուս մասը մշակման փուլում է, այդ պատճառով արհեստական աչքը կարող է իրականություն դառնալ արդեն 2027 թվականին:

Փորձագետները նշում են, որ արհեստական աչքը թույլ կտա վերադարձնել միլիոնավոր մարդկանց տեսողությունը: EYE տեխնոլոգիան հնարավոր կլինի իրագործել վիրաբուժական միջամտության շնորհիվ: Անհրաժեշտ կլինի հեռացնել բնական աչքը, փոխարինել այն պրոտեզով, որը կարող է փոխազդել մարդու կենտրոնական նյարդային համակարգի հետ:

Տեսականորեն այսպիսի վիրահատությունը հնարավոր է արդեն այսօր, սակայն բժիշկները դեռեւս անհրաժեշտ ողջ գործիքակազմը չունեն՝ հիվանդի անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ՝ կա նաեւ օրգանիզմի կողմից օտարածին մարմինները վանելու խնդիրը, որը եւս պետք է ինչ-որ լուծում ստանա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է