Հոգեբանի առաջին ու գլխավոր խորհուրդը դիմորդներին այն է, որ պետք չէ քննությանը պատրաստվել դրան նախորդող վերջին օրվա եւ, հատկապես, գիշերվա ընթացքում: Ինչպես հայտնեց այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոգեբան Սոնա Հարությունյանը, այն մարդկանց, ովքեր պատրաստվում են քննություններին, թվում է, որ, ինչքան շատ կարդան քննությանը նախորդող գիշերվա ընթացքում, այդքան ավելի լավ: Իրականում, սակայն, դա կարող է հակառակ էֆեկտի հանգեցնել:
«Նախընտրելի է ապահովել լիարժեք, նորմալ քուն: Ընդհանրապես, շատ կարեւոր է հետեւել առողջ ռեժիմին՝ նորմալ սնվել, հանգստանալ, ֆիզիկապես ակտիվ լինել», - նշեց հոգեբանը՝ հավելելով, որ ծանրաբեռնվածության աստիճանը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր լինել: Եթե օրգանիզմը ծանրաբեռնված է մտավոր աշխատանքով, այն պետք է ապահովել համապատասխան վիտամիններով ու սնուցող նյութերով, ապահովել անհրաժեշտ ֆիզիկական ակտիվություն», - նշեց նա՝ հավելելով, որ շատ կարեւոր է պահպանել բալանսը՝ հանգստի ու պարապելու միջեւ, քանի որ, եթե դիմորդը չի հանգստանում քննություններին պատրաստվելու ընթացքում, նա սովորաբար կորցնում է արդյունավետության զգալի մասը:
Մասնագետի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ ընտանիքում տիրող մթնոլորտը: «Ընդունելության քննությունները շատ կարեւոր պահ են դիմորդի համար, եւ նա պատասխանատու է եւ իր, եւ ծնողների, եւ ուսուցիչների հանդեպ, ինչը կարող է էլ ավելի խթանել սթրեսը», - նշել է նա՝ հավելելով, որ երբեմն լինում են շատ տագնապալից ու անհանգիստ ծնողներ, եւ այդ անհանգստությունը փոխանցվում է երեխային:
«Ընդունելության քննություններից առաջ դիմորդի ստացած ինֆորմացիան եւս շատ կարեւոր է: Եթե նա բացասական ինֆորմացիա է ստանում, դա կարող է էլ ավելի ուժեղացնել տագնապի զգացումը», - նշեց նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր