• Latest news

Արդյո՞ք պետք է արյան արհեստական շրջանառության սարքավորում կիրառել սրտի վիրահատությունների ընթացքում

16 հուլիսի, 2015  19:39

Մասնագետների վեճերն այն մասին, թե պետք է արդյոք սրտի վիրահատությունների ընթացքում արյան արհեստական շրջանառության սարքավորում օգտագործել, մոլորեցնում են բժիշկներին ու պացիենտներին, կարծում է Քլիվլենդի կլինիկան ներկայացնող Ջոզեֆ Սաբիկը:

Նա առաջարկում է փորձել հասկանալ, ինչ է իրենից ներկայացնում այս սարքավորումն ու ինչի համար է այն պետք: Արյան արհեստական շրջանառության սարքավորումը ժամանակավորապես իմիտացնում է սրտի եւ թոքերի աշխատանքը` վիրաբույժին հնարավորություն տրամադրելով վիրահատել չաշխատող սիրտը: Վիրահատության ավարտվ հետո վիրաբույժը վերականգնում է արյան հոսքը դեպի սիրտ, եւ սովորաբար այն սկսում է բաբախել ինքն իրենով (իսկ երբեմն անհրաժեշտություն է լինում էլեկտրական հոսանք կիրառել այն նորից աշխատացնելու համար):

Այս սարքավորումը շատ կարեւոր է, սակայն օգտագործել այն, բժիշկ Սաբիկի խոսքով, պետք է խելամիտ, եւ այստեղ որեւէ մեկ կանոն չի կարող լինել: Ամեն պաիցենտ անձնականացված մոտեցում է պահանջում:

Եթե, օրինակ, որեւէ մի պացինետի մոտ բարդացումների հավանականությունը շատ մեծ է, նրան, ամենայն հավանականությամբ պետք է միացնել այս սարքավորմանը: Ռիսկի խմբում այս դեպքում ընդգրկված են այն մարդիկ, որոնք ինսուլտ են տարել, տառապում են աորտայի կալցինոզով կամ թոքերի ծանր հիվանդություններով: Վիրահատությունից առաջ անհրաժեշտ է նաեւ ստուգել աորտայի վիճակը եւ պարզել, արդյոք ատերոսկլերոզ կամ կալցինոզ կա:

Իսկ եթե նյարդակոգնիտիվ խնդիրների հավանականությունը ցածր է, վիրաբույժները կարող են արյան արհեստական շրջանառության սարքավորումն օգտագործել: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ, բժիշկների խոսքով, նոր սերնդի այս սարքավորումները շատ որակյալ են, եւ բարդացումների հավանականությունն այստեղ գրեթե բացառված է:

Բժիշկ Ջոզեֆ Սոբիկը խորհուրդ է տալիս անհրաժեշտության դեպքում դիմել վիրաբույժին, որը գիտի ինչպես սարքավորման օգտագործմամբ, այնպես էլ առանց դրա իրականացվող վիրահատությունների առանձնահատկությունները:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել