• Latest news

Ինչու՞ են գարշահոտում ոտքերը եւ ինչպես պայքարել դրա դեմ

19 հուլիսի, 2015  20:07

Շոգ եղանակին շատ մարդկանց ոտքերը սկսկում են քրտնել եւ գարշահոտել: Քիմիկոսների ամերիկյան ասոցիացիայի նոր տեսանյութը բացատրում է ոտքի գարշահոտության պատճառներն ու նույնիսկ խորհուրդներ տալիս, թե ինչպես պայքարել դրա դեմ:

Պարզվում է, որ մաշկի ու կոշիկների կաշվի մակերեսին բակտերիաներ են ապրում, որոնք սնվում են քրտինկով եւ գարշահոտող թթու արտադրում: Մեր ողջ մարմինը պատված է քրտնարտադրող գեղձերով, իսկ ոտքերի վրա դրանք ավելի շատ են, քան մարմնի մյուս հատվածներում: Ինքը քրտինկը հոտ չունի, սակայն այն սնուցում է բակտերիաները, որոնք էլ անդուր հոտի պատճառ են դառնում:

Այս բակտերիաները, մասնագետի խոսքով, պրոպանաթթու են արտադրում, մեթանտինոլ եւ այսպես կոչված իզովալերիանային թթու: Մեթանտիոլը ծծմբի ու պանրի հոտ ունի, իսկ պրոպանաթթուն՝ ինչ-որ փչացած ու թթու սննդամթերքի:

Գարշահոտությունից ազատվելու համար պետք է վերահսկել քրտինկը, մաշկի վրայի մահացած բջիջներն ու բակտերիաները, նշում են մասնագետները: Նրանք խորհուրդ են տալիս.

  • Ոտքերը լվանալ հակաբակտերիալ օճառով
  • Հեռացնել մահացած մաշկը
  • Մաքուր բամբակե գուլօաներ օգտագործել
  • Դրսում չորացնել կոշիկները
  • Ոտքերի դեզոդորանտ օգտագործել

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել