• Latest news

Քաղցկեղի բուժումից հետո չբեր դարձած կինը երեխա է ծնել

18 սեպտեմբերի, 2015  20:21

Սուրբ ծննդյան օրը Ջոդի Վիերսն իր ծնողներին մի նկարազարդ գիրք էր նվիրել, որի էջերի մեջ թաքցրել էր մի փոքրիկ սեւ-սպիտակ նկար: Դա ՈՒՁհ լուսանկարն էր, որը Ջոդին արել էր Սուրբ ծնունդից որոշ ժամանակ առաջ: Լուսանկարի վրա դժվարությամբ կարելի էր նկատել այն աղջկա ուրվագծերը, ում նա կրում էր իր սրտի տակ:

Երբ Ջոդին 23 տարեկան էր, նրա մոտ ախտորոշեցին ֆոլիկուլյար լիմֆոմա ՝ քաղցկեղի տեսակ, որը սպառնում էր նրա կյանքին: Նրան սպասում էր երկրարատեւ ու ծանր բուժում, որից հետո նա այլեւս չէր կարողանա հղիանալ: Հասկանալով դա ՝ Ջոդին ու նրա ամուսին Ադենը փորձեցին դիմել ԷԿՕ –ի, որպեսզի ստանան էմբրիոններ, որոնք հետո հնարավոր կլինի օգտագործել: Սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց, բժիշկները չկարողացան ստանալ նորմալ ձվաբջիջներ, որոնք հնարավոր կլիներ բեղմնավորել:

«Այդ ժամանակ ես մտածեցի, որ դա վերջն է: Դա վեր վերջին հույսն էր»,- պատմում է Ջոդին:

Նա սխալվում էր, Այս տարվա մայիսին Ջոդին դարձավ աշխարհում երկրորդ կինը, ով երեխա է ծնել քաղցկեղի բուժումից ու մինչեւ քիմիաթերապիայի սկիզբը սառեցված ձվաբջիջների հյուսվածքների փոխպատվաստումից հետո:

Ինչպես պատմեց բժշկուհի Քեյթ Սթերնը, Ջոդիին երեխա է պարգեւել ինովացիոն տեխնոլոգիան, որն առաջին անգամ կիրառել են 2013 թ. ու որի շնորհիվ Մելբուռնում բնակվող կինը կարողացել էր երկվորյակ ծնել ձվարանները հեռացնելուց 7 տարի հետո:Նոր տեխնոլոգիան ենթադրում է մինչեւ քիմիաթերապիա սկսելը ձվարանների հյուսվածքների մի մասի սառեցում: Հետո, երբ հիվանդ կինն ազատվում է քաղցկեղից, նրան պատվաստում են սառեցված հյուսվածքները, որպեսզի դրանք սկսեն ձվաբջիջներ արտադրել:

Հետաքրքիր է, որ Ջոդիի դեպքում ձվարանի հյուսվածքները պատվաստել են ոչ թե նրանց նախկին տեղում, այլ որովայնի ու կոնքերի պատերին: Իսկ հետո պահանջվել է 10 ամիս ու ԷԿՕ –ի 5 ցիկլ, որպեսզի Ջոդին հղիանա Եվայով:

Հղիությունը անցել է առանց բարդությունների: Ջոդին իր հղիության մասին հարազատներին հայտնել է միայն երբ արդեն 14 շաբաթական հղի էր ՝ Սուրբ ծննդյան գիշերը: Եվան ծնվել է  ժամկետից 6 շաբաթ շուտ, բայց առողջ ու գեղեցիկ: Ինչպես նկատեց Ջոդին, նրա ծնունդը փոխել է ամբողջ ընտանիքի կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է