• Latest news

Սրտի անհապաղ վիրահատության ծրագիրը նվազեցրել է Հայաստանում կաթվածներից մահացությունը. Բ. Ալեքյան

7 նոյեմբերի, 2015  18:39

Սրտի անհապաղ վիրահատության «Stent for life» ծրագիրը զգալիորեն նվազեցրել է Հայաստանում սրտամկանի սուր կաթվածից մահացության ցուցանիշը: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է Ռուսաստանի դաշնության էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ 2015թ. սրտամկանի կաթվածով բոլոր հիվանդներին Հայաստանում սովորական հիվանդանոցներում էին պառկացնում ու նրանց բուժում այնպես, ինչպես 50 տարի առաջ՝ 20-25 տոկոս մահացությամբ: Իսկ այս ծրագրի ներդրումը ամեն ինչ փոխել է. այս տարեսկզբից սրտամկանի սուր կաթվածով ավելի քան 1000 հիվանդների տեղավորել են մասնագիտացած բուժկենտրոններում, որտեղ կաթվածին հաջորդող մի քանի ժամերի ընթացքում նրանց հիմնավոր օգնություն են ցուցաբերել, որը նրանց կյանքը փրկելու հնարավորություն է տվել: Եթե առանց ստենտավորման մահացությունը մոտավորապես 25 տոկոս էր կազմում, ապա սրտամկանի զարկերակների ստենտավորման դեպքում մահացությունն ավելի ցածր է՝ ընդամենը 5 տոկոս:

Այս ծրագիրը, մասնագետի կարծիքով, մեծ առաջխաղացում է Հայաստանում՝ բժշկության ու առողջապահության կազմակերպման ոլորտում. հետխորհրդային տարածքում, շատ քիչ երկրներում կան կաթվածով հիվանդներին օգնություն ցուցաբերելու նման տեխնոլոգիաներ:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունվարից սկսած՝ Հայաստանում գործում է «Stent for life» ծրագիրը, որի շրջանակում 10 ամսում ստենտավորման 1221 վիրահատություն է արվել: Այս ծրագրից օգտվում են այն մարդիկ, որոնք ներառված չեն սոցիալական խմբերում, անվճար բուժօգնության՝ այդ թվում ստենտավորման իրավունք ունեն: Ծրագիրը ձեռնարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում սրտանոթային հիվանդություններից մահացությունը ընդհանուր մահացության 48 տոկոսն է կազմում, ու որ կաթվածի ժամանակ ստանտավորումը կյանք փրկելու ամենաարդյունավետ մեթոդն է:

Մասնագետների կարծիքով ծրագրի արդյունքներն արդեն ակնհայտ են: Մասնավորապես սկսել է կրճատվել սրտանոթային հիվանդություններից մահացությունը՝ 2015 թ. հունվար- հուլիս ամսիներին Հայաստանում գրանցվել է 6928 մահվան դեպք, մինչդեռ 2014թ. այդ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 7349, այսինքն 421-ով շատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել