Ձմեռ Պապին իհարկե շատերն են սիրում, սակայն չեք ասի, թե նա օրինակելի արտաքին ունի: Ահա մի քանի խորհուրդ նրանց, ովքեր չեն ուզում այս տարի Ձմեռ պապի փորի նման փոր «վաստակել»:
1. Ընտրեք այնպիսի մթերքներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել լավ կազմվածքը, իսկ կարճաժամկետում` օրգանիզմն ապահովում են ցանցենով, պրոտեինով եւ հագեցածության երկարատեւ զգացում են տալիս:
• Սպիտակ հացի փոխարեն աղցաններ կերեք (այդ թվում` մրգով, կանաչ ու նույնիսկ կարտոֆիլային):
• Վարսակով թխվածքաբլիթներն անհամեմատ ավելի օգտակար ու առողջարար են, քան փխրուն կարկանդակները:
• Տապակած ընկույզը կարտոֆիլային չիփսերից լավ է:
• Հնդկահավը սալյամիից ավելի օգտակար է:
• Ծովախեցգետիններն ու այլ ծովամթերքը գերադասելի են երշիկից եւ նրբերշիկից:
2. Ականջ դրեք ձեր օրգանիզմին, սովորել հասկանալ, թե այն երբ է քաղցած, իսկ երբ` կուշտ: Դա կօգնի չափից շատ չուտել եւ մինչեւ վերջ չկշտանալ:
Փորձեք նաեւ փոքր ափսեներ ընտրել եւ դրանց լրացուցիչ չափաբաժիններ մի ավելացրեք:
3. Սննդային օրացույց վարեք, դրանում գրի առեք այն ամենը, ինչ կերել եք: Այդ նպատակով կարելի է նաեւ հատուկ բջջային հավելվածներ օգտագործել:
4. Ջանացեք ավելի քիչ նստել հեռուստացույցի դիմաց եւ ավելի հաճախ զբոսնել, իսկ եթե հնարավորություն կա` լողով զբաղվեք:
5. Ջանացեք ամեն օր գազավորված եւ ալկոհոլային ըմպելիքներ չխմել: Իսկ եթե պատրաստվում եք սպիրտային խմել, դրան սովորական ջուր խառնեք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր