• Latest news

Ինչպես հաղթահարել թթվային ռեֆլյուքսը

14 մարտի, 2016  15:07

Ամեն տասներորդ ամերիկացին շաբաթն առնվազն մեկ անգամ այրոցի նոպա է ունենում: Եթե այս խնդիրն անուշադրության մատնենք, դա կարող է ավելի լուրջ խնդիրների հանգեցնել, օրինակ` գաստրոէզոֆագային ռեֆլյուկսային հիվանդության: 

Թթվային ռեֆլյուքի կանխարգելման համար Foxnews.com-ից բժիշկ Մաննի Ալվարեզը   խորհուրդ է տալիս.

• Չծխել

• Ավելի զգույշ լինել դեղերի եւ սննդային հավելումների հետ

• Ալկոհոլ չօգտագործել

• Ջանալ ավելի քիչ յուղային սնունդ ուտել

• Ցիտրուսներ չուտել

• Սթրեսի չենթարկվել

• Պայքարել ավելորդ քաշի դեմ

Դեղատներում թթվային ռեֆլյուքսի ախտանիշների դեմ պայքարելու բազմաթիվ դեղամիջոցներ կան, բայց կան նաեւ որոշ «բնական» մեթոդներ:

Ծամոն. Ճաշից հետո փորձիր առանց շաքարի ծամոն ծամել

Մատուտակի արմատ. Կարծիք կա, թե մատուտակի արմատն օգտակար է  ստամոքսի համար եւ հանգստացնում է այն: Բայց զգույշ եղեք. չի կարելի շատ ուտել, հակառակ դեպքում տհաճ երկրորդական հետեւանքներ կլինեն:   

Սոդա. Կես թեյի գդալ սոդան մի բաժակ ջրում կարող է չեզոքացնել ստամոքսի թթվայնությունը: 

Հալվե. Այս բույսը կարող է օգնել ստամոքսի բորբոքման դեմ պայքարում: Սակայն չարժե շատ հալվե խմել, որովհետեւ դա նաեւ թուլացնող ազդեցություն ունի:   

Մելատոնին. Այս նյութի ընդունումը կարող է պաշտպանել մարսողական տրակտը: 

Բժիշկ Մաննի Ալվարեսը նշում է, որ բուժման այս մեթոդներից ոչ բոլորն են արժանացել ամերիկյան  Food and Drug Administration-ի հավանությանը եւ դրանք կիրառելուց առաջ, ցանկալի է այնուամենայնիվ խորհրդակցել բժշկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել