Եվրախորհրդարանը ծխախոտային արտադրանքների վերաբերյալ նոր կանոններ է ընդունել: Հիմա նախազգուշացնող գրությունները պետք է մեծ տեղ զբաղեցնեն տուփի երկու կողմերին (65%): Կարգելվեն նաեւ մենթոլային, մրգային, վանիլային եւ նման համով այլ ծխախոտները: Եվրախորհրդարանը մտադիր է այս կերպ ծխողների թիվը կրճատել մինչեւ 2,4 մլն, փոխանցում է BBC-ն:
Արգելվում են նեղ «կանացի» տուփերը: Ամեն տուփում պետք է առնվազն 20 ծխախոտ լինի, որպեսզի բոլոր նախազգուշացումները տեղավորվեն: Սիգարետ պատրաստելու համար ծխախոտի փաթեթները եւս պետք է նախազգուշացումներ ունենան: Լավ կլինի՝ հրաժարվել բոլոր գովազդային քայլերից, ինչպես՝ հայտարարությունները, թե այդ արտադրանքը մնացածներից անվտանգ է:
Սահմանվում է նիկոտինի սահմանային առավելագույն պարունակություն էլեկտրոնային սիգարետների համար: Պաշտոնյաները հույս ունեն նոր հրահանգները ստորագրել մարտին, իսկ գործածության մեջ դնել մայիսին: ԵՄ անդամ երկրները երկու տարի կստանան օրինագծի փոփոխության համար: Փորձագետները սպասում են, որ նման նորամուծությունների շնորհիվ առաջիկա 5 տարում ծխախոտի գործածությունը կնվազի 2%-ով: Բացառված չէ, որ ԵՄ-ն հավանություն տա առանց ապրանքանիշի եւ արտադրողի նշման փաթեթներին:






