Ըստ նոր հետազոտության՝ երկու հորմոնների համադրությունը կարող է քրոնիկ ցավերով տառապող մարդկանց թեթեւություն տալ:
Օքսիտոցին եւ մարդու խորիոնիկ գոնադորոպին ընդունելուց հետո 9 հիվանդից 7-ն ասել է, որ ցավը 30-40%-ով նվազել է, ասում են հետազոտողները:
Հիվանդները հայտնել են նաեւ ցավի նոպաների թեթեւանալու եւ նոպաների միջեւ ավելի տեւական դադարների մասին, ասել են հետազոտության հեղինակները, հայտնում է Newsmax Health-ը:
Օքսիտոցինն անվանում են նաեւ «սիրո հորմոն», քանի որ այն դրական հույզեր է առաջացնում:
Հետազոտության հեղինակ բժիշկ Ֆորեսթ Թեննանթի խոսքով՝ բուժման կողմնակի ազդեցությունները քիչ են եղել:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են մարտի 7-ին Ֆենիքսում տեղի ունեցած Ցավի բժշկության ամերիկյան ակադեմիայի ամենամյա ժողովի ժամանակ:






