Շուտով հնարավոր կլինի արյան անալիզն անել սմարթֆոնի օգնությամբ, եւ այդ մեթոդը հիվանդներին հնարավորություն կտա ինքնուրույն արյան անալիզ անել՝ տանը:

Բանն այն, է որ հիվանդները որոնք մշտապես մակարդիչներ են օգտագործում՝ կանխելու համար երակներում թրոմբի առաջացումը, ստիպված են արյան հետազոտության համար պարբերաբար հիվանդանոց գնալ: Բայց այդ ամբողջ գործընթացը շատ ժամանակ է խլում:

Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) շվեյցարացի հետազոտողները հույս ունեն այս խնդիրը լուծել  շարժական թեստի միջոցով, որը հենվում է սմարթֆոնի էկրանի յուրատեսակ հատկությունների վրա, հայտնում է Medical News Today-ը:

Ինչպե՞ս է այն աշխատում

Արյան անալիզ անելու համար գործածվում է շատ բարակ նյութից պատրաստված մեկանգամյա օգտագործման ժապավեն: Ժապավենի վրա արյան կաթիլներ լցնելիս այն փոխազդում է հատուկ մոլեկուլների հետ, ինչը մակարդում է արյունը: Այդ ընթացքում խանգարումներ են առաջանում սենսորային էկրանի էլեկտրական դաշտում, որոնք էլ հետազոտվում են հատուկ հավելվածի միջոցով:

Հետազոտության ստացված արդյունքները կարող են անմիջապես ուղարկվել բժշկին, որը եւ որոշում է՝ պետք է նախորդ դեղն ընդունել, թե նոր դեղամիջոցներ եւ այլ չափաբաժին է պետք:

Տվյալ սարքը՝ ժապավենը, ներկայումս հետազոտության փուլում է, բայց դրա ստեղծողները հույս ունեն դրա մշակումն ավարտել մինչեւ 2015 թվա