ԱՄՆ-ում լսողության կորստի 3 դեպքերից 1-ը կարելի է կանխարգելել, ասում են հետազոտողները: Աղմուկի հետեւանքով առաջ եկող այս պրոբլեմներով տառապում է 36մլն. ամերիկացի՝ ըստ ամերիկյան աուդիոլոգիայի ակադեմիայի, հաղորդում է Health Cleveland Clinic-ը:
Շատերը չեն հասկանում, թե ինչպես աղմուկի ազդեցությունը կարող է հանգեցնել խուլության: Սա վերաբերվում է հատկապես այն երիտասարդներին, ովքեր չեն պատկերացնում, թե որքան վտանգավոր կարող է լինել աղմուկի ազդեցությունը, եւ թե ինչպե՞ս պահպանել լսողությունը:
Ամերիկյան հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հաղորդում են, որ երեխաների եւ դեռահասների՝ 6-19տ. (մոտ5.2մլն.) մոտավորապես 12.5%-ի վրա աղմուկը անդառնալի հետք է թողնում:
Չափազանց բարձր եւ չափազանց երկար երաժշտությունը կարող է հանգեցնել խուլության:
85դեցիբել կամ ավելի բարձր ուժգնությամբ երաժշտության ազդեցությունը կարող է վտանգավոր լինել: Հնարավորության դեպքում հեռու՛ գտնվեք աղմուկի աղբյուրից: Իսկ եթե ոչ, հեռացե՛ք տվյալ վայրից կամ կրե՛ք պաշտպանիչ ականջակալներ:
Ինչպե՞ս են աշխատում պաշտպանիչ ականջակալները.
Պաշտպանիչ ականջակալներ կրելը իջեցնում է աղմուկի մակարդակը եւ պաշտպանում է Ձեր ականջները:
Փորձե՛ք պարզել, թե որքան արդյունավետորեն պաշտպանիչ ականջակալները կարող են պաշտպանել աղմուկից: Համոզվե՛ք, որ այն լավ նստել է ականջներին:
Հրաձգարան գնալիս, կրե՛ք ականջակալներ:
Մոտոցիկլ քշելիս, համերգների գնալիս կամ աղմկոտ վայրում աշխատելիս բերուշի կրե՛ք: Միանգամյա եւ բազմանգամյա օգտագործման բերուշի կան գրեթե բոլոր դեղատներում: Գոյություն ունեն նաեւ հատուկ բերուծիներ երաժիշտների համար, որոնք իջեցնելով երաժշտության ձայնը՝ չեն խեղաթյուրում որակը:
Այն հիանալի միջոց է երաժիշտների, ձայնագրման տեղերում աշխատողների եւ ձայնային ինժեներների համար:






