Իսրայելում գիտնականները կարողացել են ստեղծել նորարարական մի մեթոդ դեպրեսիայի դեմ պայքարելու համար։ Նրանք պատրաստել են մի սաղավարտ, որը ներազդում է հիվանդների գլխուղեղի կեղեւային գոտու վրա։ Սարքը հաղորդում է մագնիսական իմպուլսներ, որոնք ազդում են գլխուղեղի որոշ հատվածների վրա։
Մինչ օրս, արդեն վաճառվել է 70 նման սարքավորում։
Այս նորարարական լուծումը կլինիկական փորձարկումների փուլում է։ Փորձագետները կարծում են, որ այս տեխնիկայի օգտագործումը հետագայում հնարավորություն կտա բուժել Ալցհեյմերի եւ նյարդային համակարգի մի շարք բարդ հիվանդություններ։
Այժմ գիտնականները շարունակում են կատարելագործել իրենց գյուտը։






